CHDE 2014 ©
Հայաստանը տուժել է ականներից, հիմնականում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կոնֆլիկտի արդյունքում 1988-1994թթ: 2012-2013թթ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամը (FSD)  ԱՄՆ պետ. դեպարտամենտի Զենքերի հեռացման և կրճատման(PM/WRA) գրասենյակի ֆինանսական աջակցությամբ և «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հետ սերտ համագործակցու-թյան միջոցով  իրականացրեց  Ոչ-տեխնիկական հետազոտություն: Ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ  ականներից և/կամ UXO-ից (չպայթած զինամթերք) աղտոտվածություն առկա է  Հայաստանի 11 մարզերից 4- ում: Աղտոտված մարզերը հետևյալն են. Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք: Արարատի մարզը նույնպես ուսումնասիրվել է, քանի որ այնտեղ ականից և/կամ UXO աղտոտվածության վերաբերյալ նշում/տեղեկություն/ կար, սակայն ոչ մի փաստ չի հայտաբերվել այն հաստատելու համար: 42 վտանգված համայնքներ են հայտնաբերվել ընդհանուր 131 կասկածելի և հաստատված վտանգավոր տարածքներով և վտանգված 34 723 բնակչությամբ: Մարզերի դասակարգումը ստորև ներկայացված է:
ՄԵՐ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԿԱՐՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Տավուշ - 8 վարակված համայնք, 22 կասկածելի/հաստատված վտանգավոր տարածք, 14,170 վտանգված բնակիչ; Գեղարքունիք - 13 վարակված համայնք, 24 կասկածելի/հաստատված վտանգավոր տարածք, 8,229 վտանգված բնակիչ; Վայոց Ձոր - 1 վարակված համայնք,  3 հաստատված վտանգավոր տարածք, 460 վտանգված բնակիչ; Սյունիք - 20 վարակված համայնք, 82 կասկածելի/հաստատված վտանգավոր տարածք, 11,864 վտանգված բնակիչ:
ԱԿԱՆՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ
CHDE 2017 ©