CHDE 2019 ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ամփոփ ակնարկ Մինչեւ 2011թ. Հայաստանի ականային գործողությունների ծրագիրն իրականացվում էր ՀՀ Զինված ուժերի ներքո: Զնայած նրան, որ անցյալում Հայաստանի ականային գործողությունների ծրագրում զգալի ջանքեր էին գործադրվել, 2006թ. վերջին գործընթացը, այնուամենայնիվ, կորցրեց իր թափը, որի հիմնական պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն էր: 2011թ. սկզբին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշակի քայլեր կատարեց ականային գործողությունների ծրագիրը քաղաքացիականացնելու եւ խնդրին ազգային նշանակության տալու ուղղությամբ: ՀՀ կառավարությունը ստեղծեց քաղաքացիական «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ՝ հաստատելով կազմակերպության կանոնադրությունը 2011թ. փետրվարի 17-ի որոշմամբ: «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ լիազորված պետական մարմինը` ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
ԱՋԱԿՑԵՆՔ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆԸ
Նախատեսվող գործողություններ
1. Ականազերծման աշխատանքներ Սյունիքի մարզի Կոռնիձոր և Դավիթ Բեկ համայնքներում 2. Ականային վտանգի իրազեկման ծրագրերի իրականացում Երևանի և մարզերի դպրոցներում 3. Նշագրման աշխատանքների մոնիթորինգ 4. Ականային վտանգի իրազեկման գործնական պարապմունքների իրականացման նպատակով ականային վտանգ պարունակող, սահմանամերձ տարածքների և ականից տուժած ընտանիքների երեխաների համար ամառային ճամբարի անցկացում
1 . Հումանիտար           ականազերծում,           այսինքն՝           ոչ           տեխնիկական հետազոտություն,         տեխնիկական         հետազոտություն,         ականապատ տարածքների        քարտեզագրում,        նշագրում,        մաքրում,        ականների վնասազերծում, հետականազերծման փաստաթղթերի կազմում: 2 . Հակաականային         գործողությունների         համակարգում         և         որակի վերահսկողության իրականացում: 3 . Ականների վտանգի իրազեկման (ԱՎԻ) միջոցառումների իրականացում, 4 . Ականներից տուժած անձանց աջակցության կազմակերպում, 5 . Ժամկետանց      կամ      կիրարկման      համար      ոչ      պիտանի՝      ռազմական նշանակություն      ունեցող      արտադրանքի,      դրանց      լիցքերի,      կրիչների, գործարկիչների,     բաղադրիչների,     համալրող     սարքերի     և     վնասակար թափոնների ու նյութերի ուտիլիզացիա, ոչնչացում և կոնսերվացում: 6 . Ռազմական        նշանակություն        ունեցող        արտադրանք        համարվող ապրանքների,   աշխատանքների   և   ծառայությունների   ցանկին   արժեքների պատկանելության    վերաբերյալ    պետական    մարմիններին՝    վերջիններիս հարցման      հիման      վրա      փորձագիտական      եզրակացության      անվճար տրամադրում:
,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ
Հասցեն՝                     ք. Վաղարշապատ, Խորենացու 18, Հայաստան Գործ. հասցեն՝             ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/2 Էլ-փոստ՝                   info@chde.am Հեռ.՝                    (374 60) 518789 ԱՆՎՃԱՐ ԹԵԺ ԳԻԾ՝   0 8000 9000
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործունեության նպատակներն են.
Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն ունի խորհուրդ՝ խորհրդատվական կոլեգիալ մարմին, որն ի պաշտոնե ներկայացնում են Պաշտպանության նախարարի, Արտակարգ իրավիճակների նախարարի, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի, Կրթության եւ գիտության նախարարի եւ Արդարադատության նախարարի տեղակալները: ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ է ընտրվել Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի խորհուրդը
Սիրելի բարեկամներ, եթե ցանկանում եք ինչ-որ չափով օժանդակել ականներից տուժած մարդկանց կամ նպաստել Հայաստանի ականապատ տարածքների ականազերծմանը, կարող եք փոխանցում կատարել «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հաշվեհամարին՝ նշելով բարեգործության Ձեր նախընտրած կոնկրետ բնագավառը (օր. 20.000 դրամ՝ Արմեն Արմենյանին օգնելու համար, կամ 5.000 դրամ՝ Սյունիքի մարզի ականազերծման աշխատանքների համար և այլն):  «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ» Բանկային հաշիվ - 16048259300300 ՀՀ դրամ Բանկ - ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ