ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵՐ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԿԱՐՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը  մասնակցեց ArmSecurity EXPO 2017-ին 2017-09-04 Սույն թվականի սեպտեմբերի 2-4-ը Երևանում տեղի ունեցավ ArmSecurity Expo 2017  անվտանգության ոլորտի բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը նույնպես իր մասնակցությունը ունեցավ այս կարևոր իրադարձությանը, ներկայանալով խորվաթական DOK-ING Ltd ընկերության հետ համատեղ: Ցուցահանդեսին ներկայացված էին տվյալ ոլորտում աշխարհի հայտնի և առաջատար ընկերությունները և կազմակերպությունները:  Ցուցահանդեսը այցելեցին  ՀՀ Պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտերկրներից: ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և DOK-ING –ի տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների մոտ: Այն զերծ չմնաց նաև ՀՀ ՊՆ Նախարարի և ՀՀ ԱԻ Նախարարի ուշադրության կենտրոնից: Տաղավարով հետաքրքրվեցին նաև մի շարք ռուսական և արտասահմանյան ընկերություններ և լրագրողներ:
CHDE 2017 ©
ՀՀ 23 երեխաներ մեկնեցին Խորվաթիա 2017-08-28 Սույն թվականի օգոստոսի 28-ին ՀՀ 23 երեխաներ մեկնեցին Խորվաթիայի Հանրապետություն: Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի այս ևս մեկ վառ նախաձեռնության նպատակն է հնարավորություն ընձեռել սահմանամերձ գոտիներում բնակվող  մեր հայրենակիցների երեխաներին ինչ-որ չափով կտրվելու սթրեսային առօրյաից, վերակնգնվելու և շփվելու իրենց հասակակիցների հետ: Նախաձեռնությունը իրականացվում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Խորվաթիայի Կարմիր Խաչի միջև համագործակցության շրջանակներում: ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գոտիներից ընդհանուր թվով 18 գյուղերից ընտրված երեխաները, որոնց մեջ ընգրկված են նաև ՀՀ Պաշտպանության Նախարարության և ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարության աշխատակիցների երեխաներ, մեկ շաբաթ կհանգստանան Ադրիատիկ ծովի ափին գտնվող Նովի Վինոդոլսկի քաղաքի մոտակայքում,  Խորվաթիայի Կարմիր Խաչի ճամբարում: ՀՀ ԱԻՆ-ի Արդմիութենական կազմակերպության կողմից բոլոր երեխաներին տրամադրվեց օրապահիկ: Երեխաները լի էին խանդավառությամբ և ոգևորությամբ: Շատերի համար սա արտասահման մեկնելու և Հայաստանից դուրս գտնվելու առաջին փորձն է լինելու: Մաղթում ենք մեր հայրենակիցներին բարի թռիչք և լիակատար վերականգնողական հանգիստ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ
1          2           3           4          5          6          7          8          9