ՀՀ մարդասիրական առաքելության մարտին իրականացրած աշխատանքները 2020-03-31 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար տիկին Բրենդա Ֆլորսի հետ: Հանդիպման ընթացքում (DRC)-ն առաջարկել է քննարկել հնարավոր համագործակցություն «Ականների վտանգի իրազեկման և ականներից տուժածների աջակցության» ծրագրերի շրջանակներում: Մարտին հայկական հումանիտար առաքելության կողմից Հալեպի նահանգում ականազերծել է 19697 քառակուսի մետր ականապատ տարածք: Հայտնաբերվել են 42 ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ական, 2 պայթուցիկ գնդակ, ավիառումբի ենթազինամթերք 1 մնացորդ, իտալական արտադրության հակատանկային ական, մեկ 122մմ հրետանային արկ, երկու 120մմ ականանետի արկ, 3 ինքնաշեն պայթուցիկ սարք, “գրադ” հրթիռի մեկ մարտագլխիկ։ Մեր բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1169 տեղաբնակների, «Սիրիայի Օգնության Խաչին» պատկանող «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին է փոխանցվել դեղորայք և բժշկական պարագաներ, ինչպես նաև հայ համայնքին պատկանող հայկական ծերանոցին է հանձնվել “Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն” ՊՈԱԿ-ի կողմից ուղարկված մարդասիրական օգնության մի մասը: Աշխատանքները շարունակվում են:
Սիրիայում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը մի շարք բժշկական հաստատությունների բժշկական պարագաներ է փոխանցել 2020-03-21 Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և Սիրիայի Օգնության Խաչի հետ համագործակցությամբ մարտի 20-ին ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի Հայկական ծերանոցին, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնին և մի շարք այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Սիրիայի Օգնության Խաչի վարչության անդամները և Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնի ղեկավարությունը երախտագիտություն են հայտնել հայ բժիշկներին թե տրամադրված բժշկական պարագաների, թե Հայկական ծերանոցում, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։ Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։ -Մեր հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում մեր կողքին են,- նշեց գեներալը։ Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար։
Ապրիլի 4-ը՝ Ականային Վտանգի Իրազեկման և Հակաականային Գործունեությանն Աջակցելու Միջազգային Օր.  «Հարավային Կովկասն Առանց Ականների» Տարածաշրջանային Քարոզարշավի Շրաջանակներում Հայտարարություն 2020-04-04 Թբիլիսի, Վրաստան, 3 Ապրիլ, 2020թ. 2008թ.-ին Միացյալ Ազգերի կազմակերպությունը հայտարարեց ապրիլի 4-ը, որպես Ականային վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր: Այն ասում է՝ «…ի շարունակումն Պետությունների ջանքերի, ՄԱԿ-ի և ներգրավված հակաականային գործունեության համապատասխան կազմակերպությունների աջակցությամբ, պատշաճ կերպով նպաստել ազգային հակաականային գործունեության կարողության ստեղծմանը և զարգացմանը այն երկրներում, որտեղ ականները և պատերազմի պայթուցիկ մնացորդները հանդիսանում են սպառնալինք անվտանգության, առողջության և տեղի քաղաքացիական բնակչության կյանքին կամ խոչընդոտում են սոցիալ և տնտեսական զարգացմանը ազգային և տեղակին մակարդակի վրա»: Անցյալ տարի այս ժամանակ, այս օրը առաջին անգամ նշվել է Հարավային Կովկասում, որպես ընդհանուր տարածաշրջանային մեկ թեմայով և մեկ ուղերձով մոտեցմամբ: Հարավային Կովկասն Առանց Ականների 2019 արշավը տարածաշրջանային համատեքստում իրականացրեց իրազեկում Հարավային Կովկասում առկա ականապատ տարածքների և չպայթած զինամթերքի թեմայով:      Երևանում, Բաքվում և Թբիլիսիում միջոցառմանը մասնակցեցին կառավարության, ազգային, միջազգային, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից ներկայցուցիչներ: Մի քանի հանրային միջոցառումների միջոցով ուղերձը փոխանցվեց ականապատ տարածքներում ապրող երեխաներին, երիտասարդներին և այլ խոցելի խմբերին, որոնք դեռ ապրում են վարակված տարածքների հարևանությամբ: Այդ օրերի արշավի ավարտին, տարածաշրջանից դուրս, սոց ցանցերի միջոցով իրազեկվել էր ավելի քան 400 000 մարդ:  Այս տարի աշխարհը բախվել է մեկ ուրիշ անհապաղ խնդրին՝ դա COVID-19 համաճարակն է:  Այս կապակցությամբ Հարավային Կովկասն Առանց Ականների 2020 քարոզարշավը, որը պետք է տեղի ունենար առաջիկա երեք ամսվա ընթացքում, պետք է հատաձգվի ավելի ուշ ժամանակի համար: Այս պահին, մենք կցանկանայինք առաջարկել մեր աջակցությունը բոլոր նրանց, ովքեր աշխատում են ոլորտներում և ամբողջ աշխարհում վիրուսը հաղթահարելու համար, ապահովելու մեր հասարակության անվտանգությունը և վերադարձնելու մեզ բնականոն հունին:   Վիլիամ Մյուռեյը, LINKS Europe Ծրագրի Պատասխանատու և այս արշավի Կոորդինատորը հավելել է՝ «Կորոնավիրուսի համաճարակի շարունակական իրավիճակի պատճառով, մենք ընդունել ենք որոշում հետաձգել Հարավային Կովկասն Առանց Ականների 2020 քարոզարշավը ավելի հարմար ժամանակի համար: Որպես արշավի կազմակերպիչ, մենք կրկին հաստատում ենք մեր պատրաստակամությունը Հարավային Կովկասի մեր գործընկերներին և կշարունակենք  տարածաշրջանային նախաձեռնությունները բարձրացնելու իրազեկումը ականապատ տարածքների և չպայթած զինամթերքի խնդրի վերաբերյալ: Մինչդեռ  քարոզչության շրջանակներում  որոշ գործունեություն կշարունակվի առցանց, գործունեության մեծ մասը կվերանշանակվի ավելի ուշ ժամանակի համար»:  Չնայած այս տարվա քարոզարշավի հետաձգմանը կարևոր է հիշել, որ Հարավային Կովկասում առկա են իրական խնդիրներ ականապատ տարածքների և չպայթած զինամթերքի (ՉԶ), որոնք ազդում են մարդկանց կյանքի վրա: 1990թ-ից ի վեր, հազարավոր մարդիկ մահանում կամ վնասվածքներ են ստանում պայթուցիկ ախտոտվածության արդյունքում, այդ մարդկանց մեծ մասը կազմում են քաղաքացիականներ: Այս սարքերը ոչ միայն խեղում և սպանում են, այլ նաև սահմանափակում են հողերի մշակումը, խոչընդոտում են գյուղատնտեսությանը: Հակահետևակային ականազերծման մասին պայմանագիրը (Օտտավայի պայմանագիրը), որը ստեղծվել է 1999թ-ին, արգելում է օգտագործումը, պահեստավորումը, արտադրությունը և տեղափոխումը և պարտադրում է դրանց հեռացումը և ոչնչացումը: Ներկայումս 164 երկրներ պաշտոնապես միացել են պայմանագրին, սակայն Հարավային Կովկասյան երեք երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը դեռևս ընդգրկված չեն: Մենք լավատեսորեն ենք ակնկալում ապագայում պայմանագրին միանալը: Հարավային Կովկասն Առանց Ականների 2020  քարոզարշավը  նշում է Հարավային Կովկասում դժվար և վտանգավոր նրանց աշխատանքը, որոնք ամեն օր ջանում են մաքրել շրջանը ականապատ տարածքներից և պատերազմի չպայթած զինամթերքից:  Հետագա տեղեկատվության համար, խնդրում եմ դիմել՝ Վիլիամ Մյուռեյ Ծրագրի Պատասխանատու և Կոորդինատոր, LINKS Europe wmurray@links-europe.eu Twitter: @LinksEurope www.links-europe.eu
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
CHDE 2020 ©
,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ
1          2           3           4          5          6           7           8          9          10
11          12          13          14          15          16