Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցըՀԱՓԿ ՊՈԱԿ2017-07-25Սույն թվականի հուլիսի 25-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ Փարամդիփ Մթարուի և Քրիսթոֆեր Հերբիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ համագործակցության ներկայիս փուլը, ինչպես նաև առաջիկա համատեղ զարգացման պլանները:
Խորվաթիայի ականային վտանգ ներկայացնող գոտիներից մի խումբ երեխաներ ժամանեցին Հայաստան2017-07-022017թ. հուլիսի 2-ին Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի հրավերով Խորվաթիայից Երևան ժամանեց երեխաների ինը հոգանոց պատվիրակությունը: Խմբի կազմում են 7 երեխա և 2 ուղեկցող: Երեխաները հատուկ ընտրվել են Խորվաթիայի ականային վտանգ ներկայացնող տարածքներից: Վաղ առավոտյան հյուրերին “Զվարթնոց“ օդանավակայանում դիմավորեցին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Այնուհետև,պատվիրակությունը ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ուղեկցությամբ ուղևորվեց Սևանի “Ժայռ“ հանգստյան գոտի, որտեղ երեխաները իրենց 7-օրյա հանգիստը կանցկացնեն Հայաստանի սահմանամերձ և ականային վտանգ ներկայացնող գոտիներից ընտրված 24 երեխաների հետ:
The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչների այցըՀԱՓԿ ՊՈԱԿ2017-08-11Սույն թվականի օգոստոսի 11-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ այցելեցին The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչներ Էշշ Բոդդին և Մայքլ Նյութնը: Այցելության նպատակն եր քննարկելու հնարավոր համատեղ գործունեությունը: Տեղի ունեցած արդյունավետ զրույցի ընթացքում երկու կողմերը ներկայացրեցին հնարավոր համատեղ ծրագրերը, ինչպես նաև սահմանվեցին հետագա հանդիպումների և քննարկումների ժամկետները: