ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Խորվաթական DOK-ING ընկերության ներկայացուցչի այցը ՀԱՓԿ ՊՈԱԿ
2017-06-08
Սույն թվականի հունիսի 8-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ այցելեց
Խորվաթական DOK-ING ընկերության ներկայացուցիչ
Կոնստանտին Դարմանյանը: Ընկերությունն
հանդիսանում է աշխարհի ռոբոտային տեխնիկա
արտադրողների առաջատարը, որի արտադրանքն
արդեն իսկ արդյունավետ շահագործվում է աշխարհի
34 երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Այցի նպատակն էր ներկայացնել DOK-ING
ընկերության կողմից արտադրված և վաճառքի հանված վերջին նորույթը՝ MV4
ականազերծող ռոբոտ-մեքենան: Նորույթն օժտված է ակնհայտ առավելություններով
ականազերծող այլ տեխնիկաների համեմատությամբ: Այն կարող է ականազերծել
օրական 2500-3000 ք/մ տարածք, ականազերծում է բոլոր տեսակի հակահետևակային
ականները, գրեթե չի վնասվում հակատանկային ականի պայթյունի դեպքում, ունի
քաշային առավելություններ, ինչի շնորհիվ հեշտանում է ռոբոտ-մեքենայի
տեղափոխությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ առավելություններ:
Այցի ընթացքում քննարկվեցին Հայաստանում ներկայացված տեխնիկայի հնարավոր
օգտագործման հեռանկարները, ինչպես նաև ձեռք բերման պայմանները:
Վերջում պ-ն Դարմանյանը DOK-ING ընկերության անունից ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն
Ռուբեն Առաքելյանին հանդիսավոր կերպով հանձնեց MV4 ականազերծող ռոբոտ-
մեքենայի մանրակերտը:
Հանդիպում Խորվաթիայից ժամանած պատվիրակության հետ
2017-04-26
Սույն թվականի ապրիլի 26-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ում տեղի
ունեցավ հանդիպում Խորվաթիայից ժամանած
պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում
էին Խորվաթիայի Կարմիր Խաչի Զագրեբի
մասնաճյուղի տնօրեն Պետար Պենավան, փոխտնօրեն
Իվիցա Գոլուբիչը և “Խորվաթիան օգնում է”
ասոցիացիայի նախագահ Ջուրջա Ադլեշիչը:
Հանդիպման ընթացքում երկու կողմերն ամփոփեցին
կատարված համատեղ աշխատանքը, ինչպես նաև
քննարկեցին առաջիկա հնարավոր համատեղ ծրագրերը:
Մտքերի փոխանակման արդյունքում ձեռք բերվեց նախնական համաձայնություն
շարունակելու ականային վտանգից տուժած շրջանների երեխաների ամառային
հանգիստը կազմակերպելու նպատակով փոխայցելությունների կազմակերպումը,
ինչպես նաև ընդլայնելու հետագա գործունեության շրջանակները:
Նույն օրը Խորվաթիայի պատվիրակությունը հյուրընկալվեց ՀՀ Ազգային Ժողովի
պատգամավոր, ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ Ազգային Ժողովի
պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի կողմից:
Հանդիպման ընթացքում պարոն Բաբլոյանը և պարոն Դավթյանը բարձր գնահատեցին
Խորվաթական կողմի աջակցությունը Հայաստանի սահմանամերձ գյուղերի
ականների վտանգից տուժած երեխաներին աջակցության ուղղությամբ և
հավանություն տվեցին հետագա փողայցելությունների ծրագրերի կազմակերպմանը:
Պարոնայք Բաբլոյանը և Դավթյանը նաև պատրաստակամություն հայտնեցին խնդրո
առարկայի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներ կազմակերպել ծրագրի
պոտենցիալ շահառուների և շահագռգիռ նախարարությունների հետ, նպատակ
ունենալով կարգավորել և համակարգել վերականգնողական հանգստի նպատակով
Հայաստանի և Խորվաթիայի երեխաների փոխադարձ այցելությունները:
ՀՀ Պաշտպանության Նախարար Վիգեն Սարգսյանի այցը ՀԱՓԿ ՊՈԱԿ
2017-06-10
Սույն թվականի հունիսի 10-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ այցելեց
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ
Պաշտպանության նախարարի տեղակալ Արա
Նազարյանի ուղեկցությամբ:
Այցի նպատակն էր ծանոթանալ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի
գործունեությանը, ինչպես նաև քննարկել ՀԱՓԿ
ՊՈԱԿ-ի գործառույթներն և ապագա գործունեության
հեռանկարները:
Նախարարը շրջեց կազմակերպության բաժիններով և անձամբ ծանոթացավ
յուրաքանչյուր բաժնի անձնակազմին և վերջիններիս կողմից իրականացվող
աշխատանքներին:
Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ, որի
ընթացքում կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին
յուրաքանչյուրը իրենց բաժինների համառոտ բնութագրերը և զեկուցեցին կատարված
աշխատանքների մասին:
Նախարարը մեծ ուշադրությամբ ծանոթացավ զեկուցողների կողմից ներկայացված
նյութերին, ցուցաբերելով առավելագույն հետաքրքրություն և տալով բազմաթիվ
հարցեր զեկուցողներին:
Ամփոփելով քննարկումը, Վիգեն Սարգսյանը կանգ առավ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի մի քանի
կարևորագույն խնդիրների վրա, մատնանշելով դրանցից առավել հրատապները:
Քանի որ ՀՀ Պաշտպանության Նախարարությունը հանդիսանում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի
լիազորված պետական մարմին, ՀՀ Պաշտպանության նախարարի այցը, ինչպես նաև
տեղի ունեցած քննարկումները չափազանց կարևվոր և արդյունավետ գտնվեցին
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործունեության համար:
CHDE 2021 ©