Հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ
2014-09-03
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ
հանդիպում ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան
/նստավայրը ք.Մոսկվա/ առաջին քարտուղար պրն.
Կեյիսուկե Յամագիշիի և դեսպանատան
ներկայացուցիչ պրն. Արիհիկո Հասեգավայի և
ճապոներենի թարգմանիչ Լիլիթ Խանսուլյանի հետ:
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ.Առաքելյանը ներկայացրեց
Կենտրոնի, ինչպես նաև Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի հիմնական
նպատակներն ու խնդիրները:
Քննարվեց Grant Aid for Grassroots Human Security գրանտային ծրագրի շրջանակներում
ֆինանսավորման հնարավորորությունները.
Կեյիսուկե Յամագիշին նշեց, որ վերոնշյալ ծրագրով կարող է ֆինանսավորվել միայն
ոչ-կառավարական կազմակերպություն և կա ֆինանսավորման երկու
հնարավորություն.
1/ ականային վտանգների իրազեկման համար,
2/ ականազերծման աշխատանքների համար:
Պարոն Յամագիշին նշեց նաև, որ 2-րդ տարբերակի դեպքում կա պրոբլեմ քանի որ ՀՀ-ի
ականապատ տարածքները Ճապոնիայի կառավարության կողմից համարվում են
վտանգավոր տարածքներ և Ճապոնիայի քաղաքացիները իրավունք չունեն մուտք
գործել այդ տարածքները: Պարոն Յամագիշին առաջակեց այս հարցին անդրադառնալ
2015թ հունվար ամսին, երբ արդեն Երևանում կգործի Ճապոնիայի դեսպանատունը:
Ռ. Առաքելյանը ներկայացրեց ականային վտանգների իրազեկման համար բյուջեի
նախագծի վերաբերյալ մի շարք բացատրություններ, որոնք հիմնականում
ընդունվեցին պարոն Յամագիշիի կողմից, որն էլ առաջարկեց Ականազերծման և
ուտիլիզացիայի հիմնադրամի /որպես ոչ-կառավարական կազմակերպություն/ կողմից
մինչև ս/թ հոկտեմբերի 10-ը ներկայացնել համապատասխան դիմում:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում շարունակվում են ականազերծման աշխատանքները
2014-08-29
Օգոստոսի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ
համայնքում հակաականային գործողությունների
ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և
փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ)
ականազերծված և ստուգազննված տարածքներ հանձնեց
Սյունիքի մարզպետարանին:
2012-2013թ.թ. ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի
ականազերծման հիմնադրամի (ՖՍԴ) կողմից
իրականացված ոչ տեխնիկական հետազոտությունների արդյունքում Շուռնուխ
համայնքում հայտնաբերված երկու տարածքներ որակվել էին որպես հաստատված
վտանգավոր տարածքներ (ՀՎՏ) և չէին օգտագործվում համայնքի բնակչության կողմից:
ԱՄՆ պետդեպարտամենտի PM/WRA գրասենյակի ֆինանսական աջակցության շնորհիվ
2014թ. ապրիլին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի պատվեր-առաջադրանքով «ՀԱԼՕ Թրաստ»
կազմակերպությունը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի
սակրավորների մասնակցությամբ սկսեց և օգոստոսի 26-ին հաջողությամբ ավարտեց այս 2
ՀՎՏ-ների ականազերծման աշխատանքները:
Հանձման արարողությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը,
ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը, Գլխավոր վերահսկիչ Սամվել Մարտիրոսյանը,
ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի հրամանատար,
գնդապետ Վոլոդյա Զալունցը, «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության ղեկավար
Յուրի Շախրամանյանը, ՖՍԴ հայաստանյան ծրագրի ղեկավար Ստեֆան Բրիանը,
Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը: Արարողությանը ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ-
ի հրավերով Հայաստանում գտնվող Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային
կենտրոնի փոխտնօրեն Գայ Ռադոսի գլխավորած պատվիրակությունը, մարզային
իշխանությունների, Շուռնուխ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և
«ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության պատասխանատու աշխատակիցներ:
Արարողության ավարտին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սյունիքի մարզպետ
Վահե Հակոբյանին հանձնեց ականազերծված տարածքների անվտանգության
երաշխավորման հավաստագրերը:
Դիտել տեսանյութ >>
Մեդալների շնորհման արարողություն ՀԱՓԿ ՊՈԱԿ-ում
2015-01-29
ՀՀ Բանակի կազմավորման 23-ամյակի
կապակցությամբ սույն թվականի հունվարի 29-ին
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական
կենտրոն» ՊՈԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ
մեդալների շնորհման արարողություն, որտեղ ՀՀ
պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի
հրամանով ՀՀ գերատեսչական մեդալներով
պարգևատրվեցին ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի 3 աշխատակիցներ.
- գործողությունների բաժնի ղեկավար Արա Մարտիրոսյանը՝ ՀՀ զինված ուժերի
«Դրաստամատ Կանայան» մեդալով,
- գործողությունների բաժնի առաջատար մասնագետ, աշխատանքները
համակարգող Վարսինե Միսկարյանը՝ ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով»
մեդալով, և
- գործողությունների բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մկրտչյանը՝ ՀՀ զինված
ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
Մեդալների պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության
նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի
տեղակալ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Խորհրդի նախագահ Արա Նազարյանը, ՀՀ
տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին
տեղակալ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Խորհրդի անդամ Արտաշես Բախշյանը, ՀՀ վարչապետի
օգնական Կարապետ Վարդանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ազգային
ռազմաքաղաքական ծրագրի պատասխանատու Դավիթ Հարությունյանը,
Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն
Սթիվեն Պաուլ Բրայանթը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմը:
Պարգևատրման արարողությունը բացվեց ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն
Առաքելյանի խոսքով, ով շնորհակալություն հայտնեց ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի
աշխատակազմին` հաջող աշխատանքի, ՀՀ Պաշտպանության նախարարությանը`
բարձր հովանու և ԵԱՀԿ երևանյան գրասենյակին` մեծ աջակցության համար, ինչպես
նաև ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի անունից շնորհավորեց ՀՀ պաշտպանության նախարարի
տեղակալ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Խորհրդի նախագահ Արա Նազարյանին «Հայրենիքին
մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի» մեդալով պարգևատրվելու
կապակցությամբ:
Մեդալները հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-
ի Խորհրդի նախագահ Արա Նազարյանը:
Դիտել տեսանյութ >>
CHDE 2021 ©