Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում
2014-03-31
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին
տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության
նախարարի տեղակալ Արա Նազարյանը և «Հումանիտար
ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրեն Ռուբեն Առաքելյանը անցկացրել են
խորհրդակցություն ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված
տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով
ԱՄՆ Պետդեպարտամենտի տրամադրած դոնորական աջակցությամբ «ՀԱԼՕ Թրաստ»
միջազգային կազմակարպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային
գումարտակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների հաստատված ականավտանգ 16
տարածքների ականազերծման աշխատանքների կազմակերպչական և վերջնական
համաձայնեցման հարցերի առնչությամբ:
Հումանիտար ականազերծման աշխատանքների նախապատրաստական փուլը
շարունակվել է մի քանի ամիս և ս.թ. ապրիլի 15-ից նախատեսվում է սկսել տեխնիկական
հետախուզման և ականազերծման աշխատանքները: Մինչև աշխատանքների մեկնարկը ՀՀ
ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորները «ՀԱԼՕ Թրաստ»
միջազգային կազմակարպության մասնագետների հետ կանցնեն գործողությունների
ստանդարտ ընթացակարգերի ծանոթացման և համատեղ ներգրավման դասընթաց:
Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական
խորհրդատվությունն իրականացնելու են Շվեյցարիայի ականազերծման միության
մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների
վերջնական արդյունքի ընդունումը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական
կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Ծրագրի այս փուլը կտևի մեկ տարուց ավելի, հետագայում շարունակություն ստանալու
հեռանկարով:
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի օժանդակությամբ կահավորել է ՀԱՓԿ-ի
ուսումնական կենտրոնը
2013-10-28
Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի
առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը,
«Հումանիտար
ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրեն Ռուբեն Առաքելյանը
և ԵԱՀԿ երևանյան
գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը
մասնակցեցին «Հումանիտար ականազերծման և
փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ԵԱՀԿ երևանյան
գրասենյակի օժանդակությամբ կահավորված երկու լսարանների բացման արարողությանը:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև երկկողմ
համագործակցության 2013թ. ծրագրի շրջանակում:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում
շրջայցից հետո կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի
առաջին տեղակալը դեսպան Սորոկինին շնորհակալություն հայտնեց իրականացվող
օժանդակության համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մարդասիրական
ականազերծման ոլորտում ԵԱՀԿ մանդատի շրջանակում համագործակցությունը
շարունակելու վերաբերյալ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամփոփվել են ականների ազդեցության վերաբերյալ ոչ տեխնիկական
հետազոտության արդյունքները
2013-06-01
ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 1-ին
կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական
կենտրոն» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման
հիմնադրամի հայաստանյան գրասենյակի
ներկայացուցիչներն ամփոփել են ՀՀ տարածքում
ականային հիմնախնդիրների և համայնքների վրա
ականների ազդեցության ուսումնասիրման նպատակով 2012թ. նոյեմբեր - 2013թ. մայիս
ամիսների ընթացքում անցկացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները:
Ըստ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի` 7 ամիս տևած հետազոտությունն իր մեջ
ներառել է ականների ազդեցության ուսումնասիրությունը, վարակված տարածքների
բացահայտումը և քարտեզագրումը: «Ուսումասիրվել են Հայաստանի 5 մարզերի` Սյունիքի,
Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի բոլոր սահմանամերձ համայնքները,
անտառտնտեսությունները, պետական նշանակության ավտոճանապարհները. ընդհանուր
առմամբ` 4255 ք.կմ մակերեսով տարածք, որտեղ բնակվում է 34 723 մարդ»,- իր խոսքում
նշեց Ռուբեն Առաքելյանը:
Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար
Յոհաննես Օդենդալը, շարունակելով ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքը, ասաց, որ
ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 113 հաստատված և 17 կասկածելի
վտանգավոր տարածք: «Կատարված աշխատանքների ընթացքում հավաքագրվել է նաև
ականապայթյունային պատահարներից 264 տուժածների վերաբերյալ տեղեկատվություն,
որը կհանձնվի Կարմիր խաչի միջազգային կոմիտե` աշխատանքների հետագա
համակարգման և տուժածներին աջակցելու համար»,- տեղեկացրեց Յոհաննես Օդենդալը:
Ասուլիսի մասնակիցները նշեցին նաև, որ առավել մանրամասն և ամփոփ
հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ մինչև հուլիսի 15-ը
կներկայացվի ՀՀ կառավարություն:
Դիտել տեսանյութ >>
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
CHDE 2021 ©