11 հազարից ավելի աշակերտ արդեն տիրապետում է անվտանգ վարքագծի կանոններին 2019-12-25 Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի Ականների վտանգի իրազեկման մասնագետները 1 տարվա ընթացքում դասընթացներ են կազմակերպել Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի և Երևանի դպրոցականների համար: Դասընթացներին ավելի քան 11024 աշակերտ և ուսուցիչ է մասնակցել: Նրանք արդեն տիրապետում են անվտանգ վարքագծի կանոններին: Ականների վտանգի իրազեկման բաժնի մասնագետները նաև թարմացրել են ականից տուժած անձանց տվյալների բազան: 2019 թվականի ընթացքում շուրջ 70 անձի վերաբերյալ տեղեկատվություն են հավաքել:
Դավիթ Բեկ բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող անտառում այլևս ականներ չկան 2019-10-21 Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի անմիջապես մայրուղու հարևանությամբ գտնվող անտառից հանվում են ականների վտանգի մասին հուշող ցուցանակներն ու ժապավենները։ Նշված վայրում այլևս ականներ չկան։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ու Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի գործակցությամբ՝ այս տարի կենտրոնի ականազերծողները 16180 քառակուսի մետր տարածք են մաքրել։ Նախորդ տարվա աշխատանքների հանրագումարում՝ համայնքային իշխանություններին է հանձնվել 25 հազար քառակուսի մետր ականազերծված տարածք։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետևակային ականներ, 125 մմ արկ, Ֆ1 տեսակի ձեռքի նռնակ։ Այս տարի ականազերծում է իրականացվում նաև Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում։
ՀՀ մարդասիրական առաքելության 4-րդ հերթափոխի փետրվարին իրականացրած աշխատանքները 2020-03-02 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում մարդասիրական առաքելության ներկայացուցիչ պարոն Արկադի Տոնոյանի կողմից փետրվարին իրականացվել են մի շարք հանդիպումներ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես Հալեպում` ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, տեղի է ունեցել հանդիպում Սիրիայում ՄԱԿ-ի ռեզիդենտ-կոորդինատոր պարոն Իմրան Ռիզայի և Սիրիայում ՄԱԿ-ի ծրագրերի համակարգման գրասենյակի ղեկավար՝ տիկին Հելի Ուսիկյանի հետ, որին ներկա էր Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Արմեն Սարգսյանը: Հանդիպման հիմնական նպատակն էր՝ քննարկել մարդասիրական խմբի կազմում ընդգրկված ականազերծողների և ՄԱԿ-ի Ականազերծման հետ կապված գործողությունների ծառայության Սիրիայի գրասենյակի միջև ներկայիս և հետագա համագործակցության իրավական և տեխնիկական հնարավորությունները: Նաև տեղի են ունեցել հանդիպումներ ՄԱԿ-ի ժողովրդագրական զարգացման Հալեպի գրասենյակի ղեկավար կազմի, ինչպես նաև՝ Սիրիայում ՄԱԿ-ի անվտանգության գրասենյակի ղեկավար կազմի հետ: ՀՀ մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի 4-րդ հերթափոխի սակրավորները ս.թ.-ի փետրվարի 7-ից ականազերծել են 3853 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ժամանակ հայտնաբերվել է 6 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ: 4-րդ հերթափոխի բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել թվով 608 տեղաբնակների, մասնավորապես` թերապևտ 119, վիրաբույժ 45, կնախտաբան 118, մանկաբույժ-վարակաբան 273, ատամնաբույժ 15, նեվրոլոգ 38: ՀՀ մարդասիրական առաքելությունը 2019 թվականի փետրվարից մինչև օրս բուժօգնություն է ցուցաբերել ընդհանուր թվով 10722 հիվանդների:  Միևնույն ժամանակ, Հալեպի բուժ հաստատություններ են փոխանցվել մեծ քանակությամբ դեղորայք և բժշկական պարագաներ, իսկ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունը տրվել է Հայ համայնքին պատկանող մանկատանը և տեղի սիրիացի մանուկներին:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
CHDE 2020 ©
,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ
1          2           3           4          5          6           7           8          9          10
11          12          13          14          15          16