Հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խումբը մեկնել է Սիրիա
2020-06-16
Հունիսի 16-ին կայացավ Սիրիայի Արաբական
Հանրապետությունում հումանիտար առաքելություն
իրականցանող խմբի հերթափոխը:
Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած մեր
հերթական խումբը,
ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մեկնեց
Հալեպ և
մինչև հոկտեմբեր այնտեղ կիրականացնի իր
առաքելությունը:
Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 5-րդ
խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային
աշխատանքները:
Իսկ Հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի ականազերծողներն ու
բժիշկները, չնայած Սիրայում անցել են COVID-19 թեստավորում, ստացել են
բացասական պատասխան և վերադարձել Հայաստան, համաձայն Պարետի որոշման՝
14 օր կինքնամեկուսանան:
Մեկնարկեց «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և
Ականների ռիսկի կրթական ծրագիրը»
2020-05-27
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական
կենտրոն»-ի և ՆԱՏO-ի աջակցության և գնումների
գործակալության (NSPA) հետ երկար
բանակցությունների արդյունքում մեկնարկեց երկամյա
«Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և
Ականների ռիսկի կրթական ծրագիր»-ը, ըստ որի
մայիսի 27-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գրասենյակում կայացավ
փաստաթղթի ստորագրման արարողությունը:
Ծրագիրը կիրականացվի թիրախային չորս մարզերում՝ Տավուշում, Վայոց Ձորում,
Սյունիքում, Գեղարքունիքում: Ծրագրում ներառված են 42 համայքներ: Ծրագիրն
իրականացնելու է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մոնիտորինգը՝
«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը, իսկ «Հումանիտար
ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը որպես ազգային մարմին
տրամադրելու է խորհրադատվություն և իրականացնելու է վերահսկողություն ողջ
ծրագրի ընթացքում:
Հայկական Կարմիր Խաչը ծրագրի ընթացքում կբարձրացնի Պատերազմի
պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի վերաբերյալ իրազեկվածությունը,
«Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի» թեմայով կկրթի
նվազագույնը 24000 աշակերտ և 1500 ուսուցիչ, կսարգավորվեն մանկական
խաղահրապարակներ:
Արարողությանը ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը, Հայկական
Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը,
«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Քնարիկ Դավթյանը,
ինչպես նաև՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության
ներկայացուցիչ Սերգեյ Միրզոյանը:
Ներկաները շնորհակալությամբ կարևորեցին ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների
գործակալության դերակատարումն այս ծրագրում և հույս հայտնեցին հետագա
փոխհամագործակցության վերաբերյալ:
Ապրիլի 4-ը՝ Ականային վտանգի իրազեկման և ականազերծման
միջազգային օր
2020-04-04
Ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր
ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի
իրազեկման և ականազերծման գործունեության
աջակցության միջազգային օր:
Ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ
մարդ, ամեն տարի զոհվում է՝ 10000, վիրավորվում
20000 մարդ: ՀՀ-ում կա ականների վտանգ
ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց Ձոր,
Գեղարքունիք, Սյունիք: Այս տարածքներում բնակվում է մոտ 35000 մարդ և նրանց
կյանքն ամեն րոպե վտանգված է: Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից
տուժած ավելի քան 700 քաղաքացի:
2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց «Հումանիտար
ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի լիազորված պետական
մարմինը Պաշտպանության նախարարությունն է: Այդ օրվանից Հումանիտար
ականազերծման և փորձագիտական կենտրոնը Հայաստանում ցուցաբերում է
ականազերծում, ականների վտանգի մասին իրազեկում և ականից տուժածներին
աջակցություն:
Այս ամբողջ ընթացքում Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրն
ամբողջապես ականազերծվել է՝ 58.238 քմ տարածք, որից 16.180 քմ-ն միայն 2019 թ.-ին,
և վերջնականապես կիրարկման է հանձնվել: Իսկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի
Կոռնիձոր բնակավայրում իրականացվել է 111.267 քմ տարածքի ականազերծում, որից
40.400քմ՝ 2019թ.-ին: 2020 թվականին Կոռնիձորում աշխատանքները կվերսկսվեն:
2019 թվականի փետրվար 8-ից Հումանիտար ականազերծման և փորձագիտական
կենտրոնը մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի
արաբական հանրապետությունում: Ականազերծում է տարածքներ և բուժօգություն է
ցուցաբերում բազմաթիվ տուժածների: Այս ընթացքում հայ սակրավորները
ամբողջովին ականազերծել և Հալեպի նահանգային իշխանություններին կիրարկման
են հանձնել 2 տարածք՝ 91000 քմ: Այս պահին աշխատանքները շարունակվում են:
Ընդհանուր առմամբ մինչև այսօր ականազերծվել է 147.697 քմ տարածք և
հայտնաբերվել է մոտ 300-ից ավելի ական ու պայթուցիկ նյութ: Իսկ մեր
վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից,
ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է
ցուցաբերել ընդհանուր առմամբ 11.891 հիվանդի: Միարժամանակ, Հալեպի բուժ
հաստատություններին պարբերաբար փոխանցվում են բժշկական պարագաներ և մեծ
քանակությամբ դեղորայք: “Մենք ձեզ հետ ենք”, “Մի բուռ ժպիտ” խորագրերով
կազմակերպված մարդասիրական ակցիանների շնորհիվ հավաքված նվերները
հանձնվել են Հալեպի հայ համանքի տեղի մանկատանը, Հայ ծերանոցին, ինչպես նաև՝
տեղի սիրիացի մանուկներին:
Ուշադրություն՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը
մշտապես հորդորում է չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող
նշանները, քանի որ դրանք ունեն կենսական նշանակություն: