1          2           3           4          5          6          7          8          9
CHDE 2014 ©
Հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ 2014-09-03 Սույն թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ հանդիպում ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան /նստավայրը ք.Մոսկվա/ առաջին քարտուղար պրն. Կեյիսուկե Յամագիշիի և դեսպանատան ներկայացուցիչ պրն. Արիհիկո Հասեգավայի և ճապոներենի թարգմանիչ Լիլիթ Խանսուլյանի հետ: ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ.Առաքելյանը ներկայացրեց Կենտրոնի, ինչպես նաև Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի հիմնական նպատակներն ու խնդիրները: Քննարվեց Grant Aid for Grassroots Human Security գրանտային ծրագրի շրջանակներում ֆինանսավորման հնարավորորությունները. Կեյիսուկե Յամագիշին նշեց, որ վերոնշյալ ծրագրով կարող է ֆինանսավորվել միայն ոչ-կառավարական կազմակերպություն և կա ֆինանսավորման երկու հնարավորություն. 1/ ականային վտանգների իրազեկման համար, 2/ ականազերծման աշխատանքների համար: Պարոն Յամագիշին նշեց նաև, որ 2-րդ տարբերակի դեպքում կա պրոբլեմ քանի որ ՀՀ-ի ականապատ տարածքները Ճապոնիայի կառավարության կողմից համարվում են վտանգավոր տարածքներ և Ճապոնիայի քաղաքացիները իրավունք չունեն մուտք գործել այդ տարածքները: Պարոն Յամագիշին առաջակեց այս հարցին անդրադառնալ 2015թ հունվար ամսին, երբ արդեն Երևանում կգործի Ճապոնիայի դեսպանատունը: Ռ. Առաքելյանը ներկայացրեց ականային վտանգների իրազեկման համար բյուջեի նախագծի վերաբերյալ մի շարք բացատրություններ, որոնք հիմնականում ընդունվեցին պարոն Յամագիշիի կողմից, որն էլ առաջարկեց Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի /որպես ոչ-կառավարական կազմակերպություն/ կողմից մինչև ս/թ հոկտեմբերի 10-ը ներկայացնել համապատասխան դիմում:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵՐ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԿԱՐՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում շարունակվում են ականազերծման աշխատանքները 2014-08-29 Օգոստոսի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ականազերծված և ստուգազննված տարածքներ հանձնեց Սյունիքի մարզպետարանին: 2012-2013թ.թ. ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (ՖՍԴ) կողմից իրականացված ոչ տեխնիկական հետազոտությունների արդյունքում Շուռնուխ համայնքում հայտնաբերված երկու տարածքներ որակվել էին որպես հաստատված վտանգավոր տարածքներ (ՀՎՏ) և չէին օգտագործվում համայնքի բնակչության կողմից:  ԱՄՆ պետդեպարտամենտի PM/WRA գրասենյակի ֆինանսական աջակցության շնորհիվ 2014թ. ապրիլին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի պատվեր-առաջադրանքով «ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպությունը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորների մասնակցությամբ սկսեց և օգոստոսի 26-ին հաջողությամբ ավարտեց այս 2 ՀՎՏ-ների ականազերծման աշխատանքները: Հանձման արարողությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը, Գլխավոր վերահսկիչ Սամվել Մարտիրոսյանը, ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի հրամանատար, գնդապետ Վոլոդյա Զալունցը,  «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության  ղեկավար Յուրի Շախրամանյանը, ՖՍԴ հայաստանյան ծրագրի ղեկավար Ստեֆան Բրիանը, Շուռնուխի համայնքապետ Հակոբ  Արշակյանը: Արարողությանը ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ- ի հրավերով Հայաստանում գտնվող Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի փոխտնօրեն Գայ Ռադոսի գլխավորած պատվիրակությունը, մարզային իշխանությունների, Շուռնուխ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության պատասխանատու աշխատակիցներ: Արարողության ավարտին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հանձնեց ականազերծված տարածքների անվտանգության երաշխավորման հավաստագրերը:  Դիտել տեսանյութ >>
Մեդալների շնորհման արարողություն ՀԱՓԿ ՊՈԱԿ-ում 2015-01-29      ՀՀ Բանակի կազմավորման  23-ամյակի  կապակցությամբ  սույն թվականի հունվարի 29-ին  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ մեդալների շնորհման արարողություն, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան  Օհանյանի հրամանով  ՀՀ   գերատեսչական   մեդալներով   պարգևատրվեցին   ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի 3 աշխատակիցներ.                                                  -  գործողությունների բաժնի ղեկավար Արա Մարտիրոսյանը՝ ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ  Կանայան» մեդալով, -  գործողությունների բաժնի առաջատար մասնագետ, աշխատանքները համակարգող Վարսինե Միսկարյանը՝ ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով, և -  գործողությունների բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մկրտչյանը՝ ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Մեդալների  պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը,  ՀՀ պաշտպանության նախարարի    տեղակալ,   ՀԱՓԿ  ՊՈԱԿ-ի  Խորհրդի   նախագահ     Արա  Նազարյանը,   ՀՀ տարածքային կառավարման  և արտակարգ   իրավիճակների  նախարարի  առաջին  տեղակալ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Խորհրդի անդամ Արտաշես Բախշյանը, ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ազգային ռազմաքաղաքական ծրագրի պատասխանատու Դավիթ Հարությունյանը, Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սթիվեն Պաուլ Բրայանթը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմը: Պարգևատրման արարողությունը բացվեց ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի խոսքով, ով շնորհակալություն հայտնեց ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակազմին` հաջող աշխատանքի,  ՀՀ Պաշտպանության նախարարությանը` բարձր հովանու և ԵԱՀԿ երևանյան գրասենյակին` մեծ աջակցության համար, ինչպես նաև ՀԱՓԿ  ՊՈԱԿ-ի անունից շնորհավորեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Խորհրդի նախագահ Արա Նազարյանին  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ: Մեդալները հանձնեց  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀԱՓԿ ՊՈԱԿ- ի  Խորհրդի նախագահ  Արա  Նազարյանը:   Դիտել տեսանյութ >>
CHDE 2017 ©
,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ