ՀՀ մարդասիրական առաքելության մարտին իրականացրած
աշխատանքները
2020-03-31
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում
հումանիտար առաքելություն իրականացնող խմբի
ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է
ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար
տիկին Բրենդա Ֆլորսի հետ: Հանդիպման ընթացքում
(DRC)-ն առաջարկել է քննարկել հնարավոր
համագործակցություն «Ականների վտանգի
իրազեկման և ականներից տուժածների աջակցության»
ծրագրերի շրջանակներում:
Մարտին հայկական հումանիտար առաքելության կողմից Հալեպի նահանգում
ականազերծել է 19697 քառակուսի մետր ականապատ տարածք: Հայտնաբերվել են 42
ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ական, 2 պայթուցիկ գնդակ, ավիառումբի
ենթազինամթերք 1 մնացորդ, իտալական արտադրության հակատանկային ական, մեկ
122մմ հրետանային արկ, երկու 120մմ ականանետի արկ, 3 ինքնաշեն պայթուցիկ
սարք, “գրադ” հրթիռի մեկ մարտագլխիկ։ Մեր բժիշկները բուժօգնություն են
ցուցաբերել 1169 տեղաբնակների, «Սիրիայի Օգնության Խաչին» պատկանող
«Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին է փոխանցվել դեղորայք և բժշկական
պարագաներ, ինչպես նաև հայ համայնքին պատկանող հայկական ծերանոցին է
հանձնվել “Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն” ՊՈԱԿ-ի
կողմից ուղարկված մարդասիրական օգնության մի մասը: Աշխատանքները
շարունակվում են:
Սիրիայում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը մի
շարք բժշկական հաստատությունների բժշկական պարագաներ է
փոխանցել
2020-03-21
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր
հյուպատոսության և Սիրիայի Օգնության Խաչի հետ
համագործակցությամբ մարտի 20-ին ՀՀ Հումանիտար
առաքելություն իրականացնող խումբը Հալեպի
Հայկական ծերանոցին, Դարմանատուն
ընկերաբժշկական կենտրոնին և մի շարք այլ
բժշկական հաստատությունների է փոխանցել
բժշկական պարագաներ։ Սիրիայի Օգնության Խաչի
վարչության անդամները և Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնի
ղեկավարությունը երախտագիտություն են հայտնել հայ բժիշկներին թե տրամադրված
բժշկական պարագաների, թե Հայկական ծերանոցում, Դարմանատուն
ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում
ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։ Հալեպի
զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ և
սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական
բարձր հատկանիշները, ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին
բուժօգնության ցուցաբերումը, այլև համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի
դեմ պայքարելու պատրաստակամությունը։
-Մեր հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և
ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի
ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար
իրավիճակում մեր կողքին են,- նշեց գեներալը։
Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին,
Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության
համար։
Ապրիլի 4-ը՝ Ականային Վտանգի Իրազեկման և Հակաականային
Գործունեությանն Աջակցելու Միջազգային Օր.
«Հարավային Կովկասն Առանց Ականների» Տարածաշրջանային
Քարոզարշավի Շրաջանակներում Հայտարարություն
2020-04-04
Թբիլիսի, Վրաստան, 3 Ապրիլ, 2020թ.
2008թ.-ին Միացյալ Ազգերի կազմակերպությունը
հայտարարեց ապրիլի 4-ը, որպես Ականային վտանգի
իրազեկման և հակաականային գործունեությանն
աջակցելու միջազգային օր: Այն ասում է՝
«…ի շարունակումն Պետությունների ջանքերի, ՄԱԿ-ի
և ներգրավված հակաականային գործունեության
համապատասխան կազմակերպությունների
աջակցությամբ, պատշաճ կերպով նպաստել ազգային հակաականային
գործունեության կարողության ստեղծմանը և զարգացմանը այն երկրներում, որտեղ
ականները և պատերազմի պայթուցիկ մնացորդները հանդիսանում են սպառնալինք
անվտանգության, առողջության և տեղի քաղաքացիական բնակչության կյանքին կամ
խոչընդոտում են սոցիալ և տնտեսական զարգացմանը ազգային և տեղակին
մակարդակի վրա»:
Անցյալ տարի այս ժամանակ, այս օրը առաջին անգամ նշվել է Հարավային
Կովկասում, որպես ընդհանուր տարածաշրջանային մեկ թեմայով և մեկ ուղերձով
մոտեցմամբ: Հարավային Կովկասն Առանց Ականների 2019 արշավը
տարածաշրջանային համատեքստում իրականացրեց իրազեկում Հարավային
Կովկասում առկա ականապատ տարածքների և չպայթած զինամթերքի թեմայով:
Երևանում, Բաքվում և Թբիլիսիում միջոցառմանը մասնակցեցին կառավարության,
ազգային, միջազգային, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից
ներկայցուցիչներ: Մի քանի հանրային միջոցառումների միջոցով ուղերձը փոխանցվեց
ականապատ տարածքներում ապրող երեխաներին, երիտասարդներին և այլ խոցելի
խմբերին, որոնք դեռ ապրում են վարակված տարածքների հարևանությամբ: Այդ օրերի
արշավի ավարտին, տարածաշրջանից դուրս, սոց ցանցերի միջոցով իրազեկվել էր
ավելի քան 400 000 մարդ:
Այս տարի աշխարհը բախվել է մեկ ուրիշ անհապաղ խնդրին՝ դա COVID-19
համաճարակն է: Այս կապակցությամբ Հարավային Կովկասն Առանց Ականների 2020
քարոզարշավը, որը պետք է տեղի ունենար առաջիկա երեք ամսվա ընթացքում, պետք
է հատաձգվի ավելի ուշ ժամանակի համար: Այս պահին, մենք կցանկանայինք
առաջարկել մեր աջակցությունը բոլոր նրանց, ովքեր աշխատում են ոլորտներում և
ամբողջ աշխարհում վիրուսը հաղթահարելու համար, ապահովելու մեր
հասարակության անվտանգությունը և վերադարձնելու մեզ բնականոն հունին:
Վիլիամ Մյուռեյը, LINKS Europe Ծրագրի Պատասխանատու և այս արշավի
Կոորդինատորը հավելել է՝
«Կորոնավիրուսի համաճարակի շարունակական իրավիճակի պատճառով, մենք
ընդունել ենք որոշում հետաձգել Հարավային Կովկասն Առանց Ականների 2020
քարոզարշավը ավելի հարմար ժամանակի համար: Որպես արշավի կազմակերպիչ,
մենք կրկին հաստատում ենք մեր պատրաստակամությունը Հարավային Կովկասի մեր
գործընկերներին և կշարունակենք տարածաշրջանային նախաձեռնությունները
բարձրացնելու իրազեկումը ականապատ տարածքների և չպայթած զինամթերքի
խնդրի վերաբերյալ: Մինչդեռ քարոզչության շրջանակներում որոշ գործունեություն
կշարունակվի առցանց, գործունեության մեծ մասը կվերանշանակվի ավելի ուշ
ժամանակի համար»:
Չնայած այս տարվա քարոզարշավի հետաձգմանը կարևոր է հիշել, որ Հարավային
Կովկասում առկա են իրական խնդիրներ ականապատ տարածքների և չպայթած
զինամթերքի (ՉԶ), որոնք ազդում են մարդկանց կյանքի վրա: 1990թ-ից ի վեր,
հազարավոր մարդիկ մահանում կամ վնասվածքներ են ստանում պայթուցիկ
ախտոտվածության արդյունքում, այդ մարդկանց մեծ մասը կազմում են
քաղաքացիականներ: Այս սարքերը ոչ միայն խեղում և սպանում են, այլ նաև
սահմանափակում են հողերի մշակումը, խոչընդոտում են գյուղատնտեսությանը:
Հակահետևակային ականազերծման մասին պայմանագիրը (Օտտավայի
պայմանագիրը), որը ստեղծվել է 1999թ-ին, արգելում է օգտագործումը,
պահեստավորումը, արտադրությունը և տեղափոխումը և պարտադրում է դրանց
հեռացումը և ոչնչացումը: Ներկայումս 164 երկրներ պաշտոնապես միացել են
պայմանագրին, սակայն Հարավային Կովկասյան երեք երկիր՝ Հայաստանը,
Ադրբեջանը և Վրաստանը դեռևս ընդգրկված չեն: Մենք լավատեսորեն ենք ակնկալում
ապագայում պայմանագրին միանալը: Հարավային Կովկասն Առանց Ականների 2020
քարոզարշավը նշում է Հարավային Կովկասում դժվար և վտանգավոր նրանց
աշխատանքը, որոնք ամեն օր ջանում են մաքրել շրջանը ականապատ տարածքներից
և պատերազմի չպայթած զինամթերքից:
Հետագա տեղեկատվության համար, խնդրում եմ դիմել՝
Վիլիամ Մյուռեյ
Ծրագրի Պատասխանատու և Կոորդինատոր, LINKS Europe
wmurray@links-europe.eu
Twitter: @LinksEurope
www.links-europe.eu