CHDE 2014 ©
Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-03-31 Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը անցկացրել են խորհրդակցություն ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի տրամադրած դոնորական աջակցությամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակարպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների հաստատված ականավտանգ 16 տարածքների ականազերծման աշխատանքների կազմակերպչական և վերջնական համաձայնեցման հարցերի առնչությամբ: Հումանիտար ականազերծման աշխատանքների նախապատրաստական փուլը շարունակվել է մի քանի ամիս և ս.թ. ապրիլի 15-ից նախատեսվում է սկսել տեխնիկական հետախուզման և ականազերծման աշխատանքները: Մինչև աշխատանքների մեկնարկը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորները «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակարպության մասնագետների հետ կանցնեն գործողությունների ստանդարտ ընթացակարգերի ծանոթացման և համատեղ ներգրավման դասընթաց: Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնելու են Շվեյցարիայի ականազերծման միության մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ծրագրի այս փուլը կտևի մեկ տարուց ավելի, հետագայում շարունակություն ստանալու հեռանկարով:  
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի օժանդակությամբ կահավորել է ՀԱՓԿ-ի ուսումնական կենտրոնը 2013-10-28 Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը մասնակցեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ կահավորված երկու լսարանների բացման արարողությանը: Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրի շրջանակում: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում շրջայցից հետո կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպան Սորոկինին շնորհակալություն հայտնեց իրականացվող օժանդակության համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մարդասիրական ականազերծման ոլորտում ԵԱՀԿ մանդատի շրջանակում համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:  
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամփոփվել են ականների ազդեցության վերաբերյալ ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները 2013-06-01 ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 1-ին կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն ամփոփել են ՀՀ տարածքում ականային հիմնախնդիրների և համայնքների վրա ականների ազդեցության ուսումնասիրման նպատակով 2012թ. նոյեմբեր - 2013թ. մայիս ամիսների ընթացքում անցկացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները: Ըստ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի` 7 ամիս տևած հետազոտությունն իր մեջ ներառել է ականների ազդեցության ուսումնասիրությունը, վարակված տարածքների բացահայտումը և քարտեզագրումը: «Ուսումասիրվել են Հայաստանի 5 մարզերի` Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի բոլոր սահմանամերձ համայնքները, անտառտնտեսությունները, պետական նշանակության ավտոճանապարհները. ընդհանուր առմամբ` 4255 ք.կմ մակերեսով տարածք, որտեղ բնակվում է 34 723 մարդ»,- իր խոսքում նշեց Ռուբեն Առաքելյանը: Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը, շարունակելով ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքը, ասաց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 113 հաստատված և 17 կասկածելի վտանգավոր տարածք: «Կատարված աշխատանքների ընթացքում հավաքագրվել է նաև ականապայթյունային պատահարներից 264 տուժածների վերաբերյալ տեղեկատվություն, որը կհանձնվի Կարմիր խաչի միջազգային կոմիտե` աշխատանքների հետագա համակարգման և տուժածներին աջակցելու համար»,- տեղեկացրեց Յոհաննես Օդենդալը: Ասուլիսի մասնակիցները նշեցին նաև, որ առավել մանրամասն և ամփոփ հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ մինչև հուլիսի 15-ը կներկայացվի ՀՀ կառավարություն: Դիտել տեսանյութ >>
ՄԵՐ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԿԱՐՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
CHDE 2017 ©
,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ
1          2           3           4          5          6          7          8          9