CHDE 2014 ©
Ականազերծման դասընթացներ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում 2013-04-11 Ս.թ. ապրիլի 2-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համակարգմամբ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկել է Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող ականազերծման դասընթացը: Այն հանդիսանում է Հայաստանում ականազերծման ուղղությամբ իրականացվող ուսումնավարժական ծրագրի հերթական փուլը: Դասընթացի առաջին շաբաթվա ընթացքում ներգրավվել են նախորդ փուլում (անցյալ տարվա սեպտեմբերին) պատրաստված ականազերծման հրահանգիչները` անցած դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները  վերհիշելու և ամրապնդելու նպատկով: Դասընթացի երկրորդ շաբաթը նախատեսված է ականազերծողների համար և դասընթացի առաջին շաբաթվա մասնակիցները հանդես են գալիս որպես հրահանգիչներ և ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացնում են վարժանքը: Դասընթացներին ներգրավված են և վերապատրաստում են անցնում նաև ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետները: Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում անցկացվող նմանատիպ դասընթացները պարբերական բնույթ են կրում և հայ ականազերծողների վերապատրաստման, փորձի փոխանակման գործում կարևոր նշանակություն ունեն: Դիտել տեսանյութ >>
Հայաստանում էր ամերիկյան աշխատանքային խումբը 2013-03-30 ՀՀ զինված ուժերում «Մարտադաշում վիրավորներին առաջին բուժօգնության ցուցաբերում» դասընթացի կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով ս.թ. մարտի 25-ից 29-ը Հայաստանում էր գտնվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության և Կանզասի ազգային գվարդիայի աշխատանքային խումբը: Մայիս ամսին մեկնարկող դասընթացը բաղկացած է լինելու երկու մասերից` ականադաշտում ստացված վնասվածքների դեպքում և վիրավորվածներին դաշտային պայմաններում անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը: Դասընթացը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից: ԱՄՆ եվրոպական հրամանատարության և Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական, ինժեներական զորքերի վարչությունների և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանի և ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես նշված դասընթացի կազմակերպմանը, այնպես էլ այդ ուղղությամբ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ և ծանոթացել բրիգադի բժշկական դասակի կողմից իրականացվող խնդիրներին և բրիգադի բժշկական կարողություններին:  
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության միջոցառումները 2013-03-26 Ս.թ. մարտի 26-ին Երևանում կայացավ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության պլանավորման ամենամյա համաժողովը: Միջոցառմանն ամերիկյան կողմից մասնակցում էին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակն էր քննարկել 2013-2014թ.թ. ընթացքում հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ուղղությամբ ծրագրված միջոցառումները և ստորագրման նախապատրաստել ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջև պաշտպանական համագործակցության պլանը: Համագործակցության պլանի նպատակներն են. - Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործման աջակցությունը`  նպաստելով ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը, - պրոֆեսիոնալ ռազմական կրթության զարգացման աջակցությունը`  նպաստելով պրոֆեսիոնալ սերժանտական կազմի` կրտսեր հրամանատարների պատրաստմանը, - խաղաղապահ գործողությունների, ռազմաբժշկական առաքելությունների և ականազերծման գործողությունների նախապատրաստման գործընթացի աջակցությունը, - ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կազմով վերապատրաստման կազմակերպումը Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ մարտական պատրաստության կենտրոններում:  ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջև պաշտպանական համագործակցության պլանը ստորագրվելու է նամակների փոխանակման միջոցով առաջիկա շաբաթվա ընթացքում: Ամերիկյան պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության ամրապնդումը խաղաղապահ կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հետ պաշտպանական համագործակցության ծրագրի ստորագրումը և համագործակցությունն առավել թիրախային դարձնելու կողմերի պատրաստակամությունը: Ամերիկյան կողմը ողջունել է պաշտպանության ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության զարգացնելու ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը և ընդգծել, որ համագործակցությունն ընդհանուր նպատակներ է հետապնդում և ուղղված է միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  
ՄԵՐ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԿԱՐՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
CHDE 2017 ©
ՀՀ տարածքում ականազերծման աշխատանքներին համակարգային ընթացք է տրվելու 2013-03-26 Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել քննարկում` նվիրված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի համագործակցությամբ 2012թ. սեպտեմբերից ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված և իրականացվելիք հումանիտար ականազերծման աշխատանքների ոչ-տեխնիկական, տեխնիկական հետազոտության և բուն ականազերծման փուլերին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, համապատասխան մարզերի մարզպետներ, համայնքապետեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել և աշխատանքային օրակարգը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀԱՓԿ խորհրդի նախագահ Արա Նազարյանը քննարկման ընթացքում ներկայացրել է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ստեղծման փուլերը, գործունեության առանձնահատկությունները, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Ա.Նազարյանը տեղեկացրել է, որ հումանիտար ականազերծման բնագավառում ոչ տեխնիկական հետազոտության 2013թ. մայիս ամսին ավարտվող աշխատանքներին կհաջորդեն ականազերծման աշխատանքները: Հետազոտությունների անցկացմանը զուգընթաց վերագործարկվելու է ականազերծման գործընթացների կառավարման  տեղեկատվական բազան. «ՀՀ տարածքի համապարփակ ականազերծման համար գերակա խնդիր է միջազգային փորձի ուսումնասիրումը, ականազերծման ազգային ծրագրի մշակումն ու ընդունումը և դրա հետևողական իրագործումը: Ոչ տեխնիկական հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո ականազերծման կենտրոնը հնարավորության կունենա մշակել և ՀՀ կառավարությանը ներակայացնել ճշգրիտ տեղեկատվության վրա հիմնված ականազերծման ծրագրի նախագիծ, որն ընդունվելուց հետո հետամուտ կլինի դրա իրագործմանը»,- ասել է ՀԱՓԿ խորհրդի նախագահը: ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռ.Առաքելյանն իր ելույթում ներկայացրել է ՀԱՓԿ-ի աշխատանքները և ծրագրերը, միջազգային կառույցների հետ համագործակցության ուղիները: Ելույթներով հանդես են եկել նաև Շվեցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) ծրագրերի իրականացման ղեկավար Վալերի Ֆաբբրոնին, հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Յ.Օդենդաալը՝ քննարկման մասնակիցներին ներկայացնելով 2012թ. հոկտեմբեր–2013թ. մարտ ժամանակահատվածում հիմնադրամի կողմից ՀՀ մարզերում իրականացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքների մասին վերլուծությունը, գնահատումը, ինչպես նաև անկախ փորձագետների առաջարկները: Ամփոփիչ ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհակալություն հայտնելով միջոցառմանը մասնակցող մարզպետներին, համայնքապետերին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «1994թ.-ից հետո ականազերծման ծավալուն աշխատանքներ են կատարվել: Այսօր եկել է ժամանակը, որ մենք այդ ամենին տանք համակարգային ընթացք: ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով բավականին լուրջ աշխատանք է կատարվել անվտանգության ապահովության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նախկինում կատարված աշխատանքների ընթացքում եղել են նաև թերացումներ, որոնք այլևս պետք է բացառվեն, որովհետև գործ ունենք խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հետ »,- եզրահանգել է Սեյրան Օհանյանը:  
,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ
1          2           3           4          5          6          7          8          9