CHDE 2014 ©
Վկայականների հանձնման արարողություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում 2012-11-24 Նոյեմբերի 24-ին Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի կողմից կազմակերպված «Ոչ տեխնիկական հետազոտություն» ուսումնական ծրագրում ներգրավված մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը: Ուսուցման ծրագիրն անցկացվել է հոկտեմբերի 15-ից նոյեմբերի  17-ը: Առաջին երկու շաբաթների ընթացքում մասնակիցները կատարելագործել են իրենց տեսական գիտելիքները, իսկ երկրորդ`  գործնականում մասում հմտացել են Սյունիքի մարզում: Վկայականները հանձնել և ծրագրի մասնակիցներին ուսուցման գործընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Արարողությանը ներկա էր նաև Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը, ով տեղեկացրել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում նախատեսվում է ոչ տեխնիկական հետազոտություն իրականացնել մինչև 2013թ. ապրիլ ամիսը: Դիտել տեսանյութ >>
Ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է 2012-10-29 Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ երկու պետությունների միջև ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, և համատեղ աշխատանքները շարունակական են լինելու նաև 2013-ին: Հոկտեմբերի 28-ից Հայաստանում է գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի գլխավորած պատվիրակությունը: Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրումՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ռեյ Մաբուսի հետ: Տեղի է ունեցել արարողակարգային նիստ, որից հետո ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը մասնակցել են համատեղ բրիֆինգի: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսին այցելության համար և ընդգծել 2011-2012 թթ. ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության դինամիկ զարգացումը. «Համատեղ համագործակցության շրջանակներում տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ և խորհրդատվություններ: Ինչ վերաբերում է տվյալ այցին, ապա սա վկայում է այն մասին, որ ՀՀ և ԱՄՆ հարաբերությունները դրվում են բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգացման միտում ունեն: Ռազմական ոլորտում համագործակցությունը մենք պայմանականորեն բաժանել ենք երկու ուղղությունների, առաջինը խաղաղապահ կարողությունների զարգացումն է, որը բացի խաղաղապահ գործողություններից, ենթադրում է նաև համագործակցության խորացում ռազմաբժշկական ոլորտում, ինչպես նաև հումանիտար ականազերծման խնդիրների իրականացում: Երկրորդ ուղղությունը պաշտպանական բարեփոխումներն են՝ հատկապես ռազմական կրթության ոլորտում վերապատրաստման խնդիրների իրականացման, կրտսեր սպայական կազմի պատրաստության, արհեստավարժ սերժանտական համակարգի ձևավորման և, իհարկե, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ, որը իրականացնում ենք նաև Ռազմածովային հետևակի հետ, վերջինս էլ ենթակա է Ռազմածովային քարտուղարին: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք դինամիկ կերպով զարգացնում ենք մեր համագործակցությունը: Համատեղ աշխատանքները շարունակական են լինելու նաև 2013թ.»,- ասել է Սեյրան Օհանյանը:  
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհրդի նիստ 2012-09-29 Սեպտեմբերի 29-ին կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են  Ականազերծման գործողության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action) հայաստանյան ծրագրի ղեկավար Յոհաննես Օդենդալը և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը: Յոհաննես Օդենդալը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ականազերծման գործողությունների օժանդակության նպատակով շվեյցարական կազմակերպության առաջարկությունը, որը ներկայացվել է ԱՄՆ պետքարտուղարության հավանությանը:  Քննարկման ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ականազերծման գործողություններում հումանիտար կարողությունների զարգացման, ականապատ տարածքների քարտեզագրման, հատուկ տեխնիկայի, այդ թվում` ականազերծման աշխատանքների նպատակով թռչող անօդաչու սարքերի կիրառման, ինչպես նաև միջազգային այլ դոնոր-կազմակերպությունների հետ համագործակցությունը հեշտացնելու նպատակով հոգաբարձուների խորհրդի ստեղծման հարցերը: Յոհաննես Օդենդալը առանձնահատուկ նշել է շվեյցարական կազմակերպության հանձնառությունը Հայաստանի հետ մշակված ծրագրի առաջին փուլն իրականացնելու հարցում, ինչը հնարավորություն կտա հետագայում խորացնել և ընդլայնել  համագործակցությունը հումանիտար ականազերծման ոլորտում: «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհուրդը բաղկացած է ՀՀ պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարների տեղակալներից և հանդիսանում է խորհրդակցական կոլեգիալ մարմին:  
ՄԵՐ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԿԱՐՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
CHDE 2017 ©
,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ
1          2           3           4          5          6          7          8          9