CHDE 2014 ©
ՄԵՐ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԿԱՐՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
CHDE 2017 ©
ԾՐԱԳՐԵՐ
Աղտոտված տարածքներ, որոնց մաքրումը առաջնահերթ է
Հայաստանի քարտեզը
Բաղանիս համայնք. Բաղանիսը սահմանամերձ գյուղ է, որը գտնվում է Տավուշի մարզում: Այն զբաղեցնում է 12,5կմ2 տարածք: Ներկայումս համայնքում բնակվում է 282 ընտանիք և 955 մարդ: Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմամբ (բուսաբուծությամբ) և անասնապահությամբ: Ականների խնդիրը Բաղանիս համայնքում. Ոչ տեխնիկական հետազոտության ժամանակ հայտնաբերվել է 2 Հաստատված վտանգավոր տարածք (ՀՎՏ) ՝8100մ2 ընդհանուր տարածքով: Համայնքի հարավարևելյան և արևելյան մասերը աղտոտված են ՀՏ ականներով: 1992- 1993թթ համայնքի տարածքում տեղի է ունեցել 5-6 պատահար (դեպք):    1. Բաղանիս ՀՎՏ1.
ՀՎՏ1-ի ընդհանուր տարածքը – 3950մ2՝ մոտ 130մ երկարությամբ և 40մ լայնությամբ Հեռավորությունը համայնքից  մոտ 1կմ Կասկածելի ականներ/ՉԶ-ներ  ՀՏ ականներ (TM62 և TM57 տեսակի) ՀՎՏ1-ը գտնվում է նախկին H-53  մայրուղու տարածքում՝ դրա երկու եզրերի հետ միասին: Կասկածներ կան, որ ճանապարհի երկու հատվածներում դեռ ականներ են մնացել: Այդ ճանապարհով անցնող մարդկանց կյանքը վտանգված է: ՀՎՏ1-ի բնահողի նկարագրությունը. Տարածքը ճանապարհից մի հատված է՝ իր երկու եզրերի հետ միասին: Այն ծածկված է մանր խոտով: Մակերևույթը հարթ է: Բնահողը քարքարոտ և կավոտ է:
 Բաղանիսի ՀՎՏ1-ի նշագրված BM
Բաղանիսի ՀՎՏ1-ի Google Earth քարտեզը
   2. Բաղանիս ՀՎՏ2. ՀՎՏ2-ի ընդհանուր տարածքը – 4150մ2՝ մոտ 300մ երկարությամբ և 15մ լայնությամբ Հեռավորությունը համայնքից – մոտ 600 մ Կասկածելի ականներ/ՉԶ-ներ – ՀՏ ականներ (TM62 և/կամ  TM57 տեսակի) ՀՎՏ1-ը գտնվում է համայնքի հարավային մասում՝ նախկին H26/M16  մայրուղու աջ կողմում ( որը միացնում է Նոյեմբերյանը Իջևանին):  Կասկածներ կան, որ ՀՎՏ2-ը դեռ աղտոտված է ՀՏ ականներով (TM62 և TM57 տեսակի): Չնայած ՀՎՏ2-ը տարածքով մեծ չէ, սակայն այն բավականին մոտ է գտնվում բնակավայրին, մարդկանց և կենդանիների անցուդարձին : ՀՎՏ-ն ամբողջությամբ անցնում է ճանապարհի երկայնքով, այնպես որ  ճանապարհով անցնող մարդկանց կյանքը վտանգված է: ՀՎՏ2-ի բնահողի նկարագրությունը. Տարածքը ծածկված է մանր խոտով: Մակերևույթը կիսով չափ հարթ է: Բնահողում կան քարքեր, ժայռեր և կավ:
Բաղանիսի ՀՎՏ2-ի Google Earth քարտեզը
Բաղանիսի ՀՎՏ1-ի և ՀՎՏ2-ի Google Earth քարտեզը
Ճակատեն համայնք. Ճակատեն համայնքը սահմանամերձ գյուղ է, որը գտնվում է Սյունիքի մարզում: Այն զբաղեցնում է ընդհանուր առմամբ 55,3կմ2 տարածք: Ներկայումս համայնքում բնակվում է 64 ընտանիք և 118 մարդ(հակամարտությունից առաջ այստեղ բնակվում էր 68 ընտանիք և 170 մարդ): Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմամաբ (բուսաբուծությամբ) և անասնապահությամբ:
Հայաստանի քարտեզը
Սյունիքի մարզի քարտեզը
Ականների խնդիրը  Ճակատեն համայնքում. Ոչ տեխնիկական հետազոտության ժամանակ հայտնաբերվել է 3 Հաստատված վտանգավոր տարածք (ՀՎՏ) ՝8100մ2 ընդհանուր տարածքով: Համայնքի հարավարևելյան և արևելյան մասերը աղտոտված են ՀՏ և ՀՀ ականներով (MON100 և OZM-72 տեսակի):    1. Ճակատեն ՀՎՏ1. ՀՎՏ1-ի ընդհանուր տարածքը – 4,800մ2՝ մոտ 135մ երկարությամբ և 35մ լայնությամբ Հեռավորությունը համայնքից – մոտ 2,8կմ Կասկածելի ականներ/ՉԶ-ներ – 100մմ հրետանային արկեր, ՀՀ (MON100 և OZM-72 տեսակի) և ՀՏ ականներ (TM62P3 և TM57 տեսակի) Այս ՀՎՏ1-ը գտնվում է համայնքի հարավարևելյան մասում, բլրի վրա: Այն գտնվում է Կապան-Շիկահող-Մեղրի M-2 մայրուղուց 250մ հեռավորության վրա:, որը միակ գլխավոր ճանապարհն է, որը միացնում է Հայաստանը Իրանին:  Չնայած ՀՎՏ-ն տարածքով մեծ չէ, սակայն մոտ է գտնվում այն վայրին, որտեղ մարդիկ և կենդանիներ են տեղաշարժվում: ՀՎՏ-ի մի հատվածը  անցնում է դեպի վարելահողեր տանող ճանապարհի երկայնքով, հետևաբար այդ ճանապարհով անցնող մարդկանց կյանքը վտանգված է:Տեղացիները խուսափում են այստեղ անասուններին արածեցնելուց և վառելափայտ հավաքելուց: Ոչ տեխնիկական հետազոտության ժամանակ հետազոտական թիմը նախկին խրամատներում և խրամատային շարքերում հայտնաբերել է մի շարք 100մմ-անոց կրակված պարկույճներ և լքված հրետանային արկեր: Հավանականությունը մեծ է, որ վտանգավոր տարածքում դեռ կան ավելի մեծ թվով ՉԶ-ներ:  Կան նաև կասկածներ, որ ՀՎՏ1-ը աղտոտված է ՀՏ (TM62P3 և TM57 տեսակի) և ՀՀ ականներով (MON100 և OZM-72 տեսակի): ՀՎՏ 1-ի բնահողի նկարագրությունը. Հողե ճանապարհի երկայնքով տարածվող տարածքը արոտավայր է, իսկ մնացած մասը՝անտառ: Այն ծածկված է խիտ բուսականությամբ (մանր և խոշոր խոտ, մոշի և այլ թփեր և ծառեր): Մակերևույթը հարթ չէ: Բնահողը քարքարոտ և կավոտ է:
Ճակատեն ՀՎՏ1-ի նշագրված BM
100մմ-անոց  լքված հրետանային արկեր  ՀՎՏ1-ում
ՀՎՏ1-ի Google Earth քարտեզ
Ճակատենից Ճակատեն ՀՎՏ1 տանող ճանապարհը Google Earth քարտեզով
   2. Ճակատեն  ՀՎՏ2. ՀՎՏ2-ի ընդհանուր տարածքը – 2,700մ2՝ մոտ 100մ երկարությամբ և 46մ լայնությամբ Հեռավորությունը համայնքից – մոտ 2.2կմ Կասկածելի ականներ/ՉԶ-ներ – OZM-72 տեսակի ականներ ՀՎՏ2-ը գտնվում է համայնքի հարավարևելյան մասում, բլրի վրա: Այն գտնվում է արոտավայրեր տանող հողե ճանապարհից 60մ հեռավորության վրա: Չնայած ՀՎՏ-ն տարածքով մեծ չէ, սակայն մոտ է գտնվում այն վայրին, որտեղով անցնում են մարդիկ և կենդանիներ: Կան նաև կասկածներ, որ ՀՎՏ2-ում հակամարտություններից հետո դեռ մնացել են ՀՀ ականներ (OZM-72 տեսակի): Տեղացիները խուսափում են այստեղ անասուններին արածեցնելուց և վառելափայտ հավաքելուց: ՀՎՏ2-ի բնահողի նկարագրությունը. Տարածքը անտառային է: Մակերևույթը ծածկված է խիտ բուսականությամբ (մանր և խոշոր խոտ, մոշի և այլ թփեր և ծառեր): Մակերևույթը հարթ չէ, ծածկված է բազմաթիվ ակոսներով: Բնահողում կան քարեր և կավ:
Ճակատեն ՀՎՏ2-ի նշագրված BM
Ճակատեն ՀՎՏ2-ի Google Earth քարտեզը
Հարթաշեն համայնք. Հարթաշենը սահմանամերձ գյուղ է, որը գտնվում է Սյունիքի մարզում: Այն զբաղեցնում է 31,7կմ2 տարածք: Համայնքում բնակվում է 157 ընտանիք և 749 մարդ: Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմամաբ (բուսաբուծությամբ) և անասնապահությամբ:
Հայաստանի քարտեզը
Ականների խնդիրը Հարթաշեն համայնքում. Ոչ տեխնիկական հետազոտության ժամանակ հայտնաբերվել է 3 Հաստատված վտանգավոր տարածք : Համայնքի հարավարևելյան մասը աղտոտված է ՀՀ ականներով (PMN-2 և OZM-72 տեսակի):    1. Հարթաշեն  ՀՎՏ1. ՀՎՏ1-ի ընդհանուր տարածքը – 181,100մ2՝ մոտ 600 մ երկարությամբ և 300 մ լայնությամբ Հեռավորությունը համայնքից – մոտ 5.4 կմ Կասկածելի ականներ/ՉԶ-ներ – ՀՀ ականներ (PMN-2 և OZM-72 տեսակի) Ոչ տեխնիկական հետազոտության ժամանակ պարզվեց, որ այս տարածքից հեռացվել են մոտ 30 ՀՀ ականներ (OZM-72, PMN-2 տեսակի) տարբեր ժամանակահատվածներում: Սակայն անգամ այսօր այս տարածքի ականներով աղտոտված լինելու հավանականությունը մեծ է: Տեղի բնակչությունը մուտք չի գործում այնտեղ: Անհրաժեշտ է անցկացնել տեխնիկաակն հետազոտություն աղտոտված տարածքի ճշգրիտ տեղը որոշելու համար: Տարածքը համայնքային հողատարածք է, և ամբողջ բնակչությունը օգտվում է դրանից: ՀՎՏ1-ի բնահողի նկարագրությունը. Տարածքն արոտավայր է՝ ծածակված նոսր բուսականությամբ (խոշոր և մանր խոտ, տեղ-տեղ թփեր): Մակերևույթը հարթ է: Տարածքը գտնվում է բլրի լանջին:
Հարթաշենից ՀՎՏ1 տանող նավիգացիոն ճանապարհը
ՀՎՏ1-ի Google Earth քարտեզ
Հարթաշեն ՀՎՏ1-ի նշագրված SP
Հարթաշեն ՀՎՏ1-ի նշագրված BM
M-2 մայրուղի. M-2 մայրուղին միացնում է Երևանը (ՀՀ մայրաքաղաք) Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ճանապարհը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Հայաստան-Իրան ապրանքափոխադրումը իրականացվում է այս M-2 մայրուղու միջոցով: Այն սկիզբ է առնում Երևանից և ավարտվում է Ագարակ քաղաքում (Սյունիքի մարզ): Ականների խնդիրը մայրուղու 2 կողմերում. Ոչ տեխնիկական հետազոտության ժամանակ M-2 մայրուղու երկու կողմերում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքով (ենթատիրույթով) անցնող ճանապարհի 272+000կմ-276+300կմ հատվածում հայտնաբերվել է 2 ՀՎՏ: Երկու կողմերն էլ աղտոտվել են ՀՏ (TM62 և TM57 տեսակի) և ՀՀ (OZM-72 տեսակի) ականներով հակամարտության ընթացքում :1991- 1998թթ ընթացքում արձանագրվել են բազմաթիվ ականային պատահարներ (այդ թվում նաև 2 ավտոբուսների պայթյունը): Չնայած անցյալ տարիներին իրականացված ականազերծման ահռելի աշխատանքներին ճանապարհի նշված երկու հանտվածները դեռ իրենցից վտանգ են ներկայացնում:
Նավիգացիոն ճանապարհը  Google Earth քարտեզի վրա
M-2 մայրուղի ՀՎՏ1. ՀՎՏ1-ի ընդհանուր տարածքը – 36,500մ2՝ մոտ 2,9կմ երկարությամբ և 15մ լայնությամբ Կասկածելի ականներ/ՉԶ-ներ –ՀՀ (OZM-72 տեսակի) և ՀՏ (TM62 և TM-57 տեսակի) ականներ ՀՎՏ1-ը գտնվում է M-2 մայրուղու ձախ կողմում, 272-274,9կմ հատվածում: ՀՎՏ1-ի բնահողի նկարագրությունը. ՀՎՏ1-ի բնահողը քարքարոտ, կավոտ և ժայռոտ է:Մակերևույթը ծածկված է միջին չափսի բուսականությամբ (մանր և խոշոր խոտ, թփեր): Մակերևույթը հարթ չէ:
M-2 մայրուղու ՀՎՏ1-ի BM ցուցանակը
M-2 մայրուղու ՀՎՏ1-ի Google Earth քարտեզը
M-2 մայրուղի ՀՎՏ2. ՀՎՏ2-ի ընդհանուր տարածքը – 16,200մ2՝ մոտ 2կմ երկարությամբ և 10մ լայնությամբ Կասկածելի ականներ/ՉԶ-ներ –ՀՀ (OZM-72 տեսակի) և ՀՏ (TM62 և TM-57 տեսակի) ականներ ՀՎՏ2-ը գտնվում է M-2 մայրուղու աջ  կողմում, 272-274,9կմ հատվածում: ՀՎՏ2-ի բնահողի նկարագրությունը. ՀՎՏ2-ի բնահողը քարքարոտ, կավոտ և ժայռոտ է:Մակերևույթը ծածկված է միջին չափսի բուսականությամբ (մանր և խոշոր խոտ, թփեր): Մակերևույթը հարթ չէ:
M-2 մայրուղու ՀՎՏ2-ի Google Earth քարտեզը
M-2 մայրուղու ՀՎՏ2-ի BM ցուցանակը
Սյունիքի մարզի քարտեզը
,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ