1          2
CHDE 2014 ©
ԱԿԱՆԻՑ ՏՈւԺԱԾՆԵՐԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆԵՐ
ՄԵՐ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԿԱՐՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Սոսե Գրիգորյան Այս կյանքում մեզանից շատերն են  բարձրագույն կրթություն ստացել, ընտանիք կազմել և երեխա մեծացրել: Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ, 27-ամյա Սոսե Գրիգորյանը նույնպես իրականացրել է այդ ամենը, սակայն – առանց ձախ աչքի և  ձախ ձեռքի: 1998 թ-ին, 13 տարեկան հասակում Սոսեն գյուղի ճանապարհին ընկած “սիրուն փայլուն” իր է տեսել և վերցրել այն: Արդյունքում պայթյունի հետևանքով զրկվել է ձախ աչքից և ձախ ձեռքից: Սոսեն ավարտել է հեռուստահաղորդավարների բարձրագույն դպրոցը և ունի ռադիոհաղորդավարի մագիստրոսի աստիճան: Ավարտելուց հետո բազմիցս դիմել է տարբեր վայրեր  աշխատանքի համար, սակայն մերժվել, նույնիսկ մանկապարտեզում որպես դայակ աշխատելու համար, ինչպես ինքն է ասում՝ ունեցած ֆիզիկական թերությունների պատճառով: Սոսեն իր 3-րդ կարգի հաշմանդամության համար պետությունից ստանում է 15800 դրամ թոշակ: Սոսեի ամուսինը մեկնել է արտասահման աշխատելու նպատակով, իսկ ինքը երեխայի հետ ապրում է իր ծնողների տանը:
Ռաֆիկ Բուդուրյան Սույն թվականի ապրիլի 13-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները այցելեցին Տավուշի մարզի Ներքին Կարմիր Ազբյուր գյուղ, որտեղ հանդիպեցին տեղի բնակիչ՝ ականից տուժած Ռաֆիկ Բուդուրյանին: Ռաֆիկը մասնակցել է Արցախյան պատերազմի մարտական գործողություներին և 1995թ. Օգոստոսի 1-ին իր պարտականությունները կատարելիս ականի պայթյունի արդյունքում վիրավորվել երկու ոտքերից: Ադրբեջանական սահմանից մոտ 300 մ. հեռավորությամբ գտնվող այս գյուղում ապրող մեր զրուցակիցը  ապշեցրեց մեզ թե՛ իր հպարտությամբ ու հայրենասիրությամբ և թե՛ անչափ համեստությամբ: Այն հարցին թե, ինչու Ռաֆիկը մինչ օրս ոչ մի տեղ չի դիմել օգնություն կամ աջակցություն ստանալու համար ստացանք հետևյալ պատասխանը. “ Ես դա արել եմ իմ հայրենիքի համար և ոչ նրա համար, որ հետո ընգնեմ ստեղ ենդեղ – օգնություն ուզեմ:” Ռաֆիկը ընդգրկվեց մեր ականից տուժածների ցուցակում, որը հետագայում կփոխանցվի Միջազգային Կարմիր Խաչի Կազմակերպություն, որի հիման վրա տուժածները կստանան համապատասխան աջակցություն : Փառք և պատիվ մեր այսպիսի ազգանվեր հայրենակիցներին, որոնք ապրելով անմիջապես սահմանին կից ամուր պահում են մեր թիկունքը:
Գագիկ Մինասյան Արարատի մարզ: Գյուղ Վանաշեն: Այստեղ էր ապրում 12-ամյա Գագիկ Մինասյանը իր տատիկի և մայրիկի հետ: Առանց հայր մեծացած այս փոքրիկին կյանքը ստիպեց իր հասակակիցներից շատ ավելի շուտ հասունանալ և կյանքի իրականությունն  ընդունել իր բոլոր դառնություններով: Այդ իսկ պատճառով էլ, նա ժամանակից շուտ զգաց թե ինչ է պատասխանատվության զգացումը՝ ինչից ելնելով էլ այդ վաղ հասակում արդեն փող էր վաստակում գյուղում օգնելով իր համագյուղացիներին այգեգործական աշխատանքներում:  Այսպես Գագիկը  պահում էր իր փոքրիկ՝ տատիկից և մայրիկից բաղկացած ընտանիքը: Ամեն ինչ կարող էր այդպես էլ շարունակվել և միգուցե մեկ օր վաղ տարիքից “տուն պահելու” փորձ ձեռq բերած այս տղան դառնար հմուտ բիզնեսմեն, եթե մի օր Գագիկը չգտներ զինամթերքի լքված պահոց, չպահեր այն բոլորից գազտնի իր սենյակում և հետևաբար էլ չզոհվեր այդ պահոցի պայթած “խաղալիքներից” մեկի պատճառով: Մի ցավալի պատմություն, որը ցավոք տեղի է ունեցել մեծերի անփութության, ինչպես նաև  երեխայի անտեղյակ և անիրազեկ լինելու պատճառով: Տեղեկանալով դեպքի մասին, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները մեկնեցին Վանաշեն գյուղ, ուր  այցելեցին գյուղի դպրոց, որտեղ և սովորում էր Գագիկը և աշակերտների համար ականային վտանգի իրազեկման դասընթաց անցկացրեցին:
CHDE 2017 ©
,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ