ԱԿԱՆԻՑ ՏՈւԺԱԾՆԵՐԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆԵՐ
CHDE 2014 ©
ՄԵՐ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԿԱՐՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Տարոն Արզումանյան Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ Տարոն Արզումանյանի համար կյանքը կիսվեց երկու մասի 2004 թվականին: Հենց այն չարաբաստիկ պահից, երբ Տարոնը, 13 տարեկան հասակում դրսում խաղալիս ինչ-որ անծանոթ իր է գտնում, խաղում դրա հետ և անծանոթ առարկան պայթում է, քանի որ “խաղալիքը” ոչ այլ ինչ էր, եթե ոչ ինչ- որ մեկի անփութության պատճառով լքված և չպայթած զինամթերք: Արդյունքում – կտրված ձախ ձեռք և ցմահ կուրություն: Թեպետ Տարոնը կյանքի հասցրած այդ ուժգին հարվածից չի կոտրվել, հաջողությամբ ավարտել է կույրերի դպրոցը, հետագայում ամուսնացել է, ընտանիք է կազմել և երեխա  ունեցել, նրա նմանները, ցավոք, չունեն տեղ մեր հասարակության մեջ: 21000 դրամ ամսեկան թոշակ 1-ի կարգի հաշմանդամության համար – ահա այն ամենը ինչ Տարոնը ստանում է պետությունից իր գոյությունը պահպանելու համար: Իսկ նա և իր  նմանները դեռ շատ պիտանի կարող են լինել մեր հասարակության համար: Օրինակ՝  Տարոնի ձեռքից շատ բան է գալիս, նա կարող է օգտագործել էլեկտրական սղոց, կատարել մանր վերանորոգման աշխատանքներ, փայտ մշակել, սակայն չկա որևիցե համապատասխան ատյան, որտեղ Տարոնի նմանները կարող են դիմեն, աշխատանքի տեղավորվեն կամ ինչ-որ ձևով ներգրավված լինեն և իրենց պիտանի զգան հասարակության համար: Ժամանակին գործող և ՀՀ Կույրերի Միավորմանը պատկանող Երևան քաղաքի կույրերի 2 կոմբինատներից և ոչ մեկը չի գործում: Միությունն ինքն թեպետ գոյություն ունի, սական կրում է ֆորմալ բնույթ և իրականում կույրերի համար ոչ մի ծրագիր չի իրականացնում: ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները այցելեցին Տարոն Արզումանյանին և ընդգրկեցին վերջինիս ականից տուժածների ցուցակում:
Վարդան Գաբրիելյան Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ Վարդան Գաբրիելյանը ականի պայթյունի հետևանքով զրկվել է ոտքից: Սակայն կյանքի անսահման ուժով և եռանդով լի այս մարդը վառ ապացույցն է այն գաղափարի, որ մարդն ինքն է որոշում իր երջանիկ լինելու սահմանները: Ոտքը կորցնելուց հետո, Վարդանը չընկճվեց, այլ հակառակը,  շարունակեց լիակատար ապրել և նույնիսկ ձեռնամուխ եղավ իր սեփական փոքր բիզնեսի ստեղծմանը: Այսօր Վարդան Գաբրիելյանը իր լիակատար աշխատանքային գործունեությունն է իրականացնում  իրեն իսկ պատկանող մթերային խանութի միջոցով, որը բավականին  սիրված է Վազաշենի բնակիչների կողմից:  Այցելելով Վարդանին, մենք, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցներս, ուրախ էինք, գիտակցելով, որ  մենք նույնպես,  Միջազգային Կարմիր Խաչի Կազմակերպության հետ համատեղ, կարողացանք ինչ-որ չափով աջակցել այս բիզնես գաղափարի իրականացմանը:
Ռուբեն Փարսադանյան Ականից տուժած Ռուբեն Փարսադանյանի պատմությունը յուրահատուկ է: Ծառայելով զինվորական մասում նա հանկարծ տեսնում է, թե ինչպես  իր զինվորներից երկուսը  անզգուշորեն են  վարվում ականների և զինամթերքի հետ: Ռուբենը շտապում է փրկել իր կրտսեր ընկերներին՝ վերցնելով նրանցից  զինամթերքը՝ սակայն  ավաղ զինամթերքը պայթում է հենց Ռուբենի ձեռքերի մեջ: Ռուբեն Փարսադանյանը այլևս երբեք չի տեսնի, սակայն կապրի իր կյանքը ճիշտ ապրած զգացումով, թեպետ նրան չհաջողվեց փրկել երկուսի կյանքը, սակայն մեկ մարդու կյանք նա այնուամենայնիվ փրկեց: Տեղեկանալով դեպքի մասին, Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոնի աշխատակիցները Սոցիալ-Տնտեսական Իննովացին Հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի հետ  համատեղ ալցելեցին Ռուբենին և Հկ-ի ջանքերով համատեղ համակարգիչ նվիրեցին  Ռուբենին: Այսուհետ Ռուբենը կկարողանա օգտվել համակարգչից, որտեղ նաև տեղադրվել է հատուկ կույրերի համար նախատեսված ”Արև” ծրագիրը:
CHDE 2017 ©
,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ
1          2