ԱԿԱՆԻՑ ՏՈւԺԱԾՆԵՐԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Էդիկ Հակոբյան Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի 52-ամյա բնակիչն իր հետ պատահածն ամեն օր է հիշում։ Էդիկ Հակոբյանը 23 տարեկանում աղբանոցից կլորավուն իր է գտել, փորձել է բացել, պայթել է։ Տուժածը կորցրել է տեսողությունը, վնասվել է կրծքավանդակը։ Ընտանիք չունի, ապրում է տնակում։ Ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է։ Էդիկ Հակոբյանը վիրահատության կարիք ունի։ ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն այս տվյալները փոխանցել է Հայկական Կարմիր խաչին: Ընկերությունը Էդիկ Հակոբյանի համար Մարմաշենում տուն է գնել:
Արամ Մարտիրոսյան Հովունիի բնակիչ Արամ Մարտիրոսյանը տուժել է չպայթած զինամթերքից։ Կորցրել է աջ ոտքը, ձախ ձեռքն ու աջ ձեռքի մատները։ Կյանքը հաղթեց ականին։ Պայթյունը չի փոխել երիտասարդի կյանքի բնականոն ընթացքը։ Արամը զբաղվում է սպորտով, հաջողություններ է գրանցել բազկամարտում։ Արամը դեպքից տարիներ անց ամուսնացել է: Լույս աշխարհ եկած զավակը՝ հոր կենսասիրության և պայքարի վառ վկայությունն է:
CHDE 2021 ©
Եղիշե Թորոսյան 104/814. հասցեն հուշում է, որ խոսքը տնակային ավանի մասին է։ Գյումրիի Ավտոկայան թաղամասում իրարից շատ տարբեր, բայց միևնույն ժամանակ շատ նման ճակատագրերով մարդիկ են ապրում։ Նրանց ժամանակավոր կացարանն է միավորում։ Այդպիսի մի կացարանում է ապրում Եղիշե Թորոսյանը։ Եղիշեն ու ընկերը տարիներ առաջ Ախուրիկում չպայթած զինամթերք են գտել, որոշել են քանդել։ Մուրճի երկրորդ հարվածից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Եղիշեն կորցրել է տեսողությունը, անդամահատվել է աջ ոտքը։ Տղամարդը ծնունդով Շիրակի Շաղիկ բնակավայրից է՝ մարզի հյուսիսից։ Տարածաշրջանը հայտնի է եղանակային ցրտաշունչ պայմաններով։ Պարբերաբար հիվանդանոց գնալու կարիք է լինում, իսկ Շաղիկից Գյումրի հասնելը Եղիշեի համար բավական դժվար է։ Տեղափոխվել է Գյումրի, միայնակ է ապրում, տնակը վարձակալել է, ապրում է 21 հազար դրամ թոշակով։ Եղիշեի հավատարիմ ընկերը ռադիոընդունիչն է։ Աշխարհի անցուդարձին ականջալուր է։ Մի քանի հագուստից բացի, ոչինչ չունի, փոխարենը՝ երազանքներն են շատ։ Հույս ունի, որ մի օր սեփական տանիք կունենա և իր մոտ կբերի որդուն և դստերը։ ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն այս տվյալները փոխանցել է Հայկական Կարմիր խաչին: Ընկերությունը Եղիշե Թորոսյանի համար Գյումրիում բնակարան է գնել:
,,ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ
1          2          3