ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շրջանակներում` ԱՄՆ աջակցությամբ նախատեսվում է իրականցնել EOD (ՊԶՎ – Պայթյունավտանգ զինամթերքի վերացում/վնասազերծում) տարբեր մակարդակների դասընթացներ «ՀԱՓԿ» մասնագետների համար, որի արդյունքում վերջիններս համապատասխանաբար կորակավորվեն և իրավունք կստանան դասավանդելու EOD (ՊԶՎ)՝ համաձայն միջազգային չափորոշիչների։
ԱՄՆ ներկայացուցիչների կողմից իրականացվել է նաև դաշտային այցելություն՝ գնահատելու գործնական պարապմունքների անցկացման վայրը։
Ըստ նախնական պայմանավորվածության՝ դասընթացը կմեկնարկի 2026 թվականի փետրվարին։
