Ս.թ. փետրվարի 23-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության և Հումանիտար հակաականային գործունեություն (ՀՀԳ) ծրագրի շրջանակներում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում կազմակերպվել են EOD (պայթյունավտանգ զինամթերքի վնասազերծման/ոչնչացման) առաջին և երկրորդ մակարդակների դասընթացներ։
Դասընթացներն իրականացվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի պահեստազորի հրամանատարության աջակցությամբ։ Ծրագիրը ներառել է տեսական և գործնական պարապմունքներ, որոնք ուղղված են մասնակիցների մասնագիտական գիտելիքների խորացմանը և գործնական հմտությունների զարգացմանը՝ Հակաականային գործունեության միջազգային չափորոշիչներին (ՀԱԳՄՉ) համապատասխան։
Նշված ուսուցումը հնարավորություն է ստեղծում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի համար հետագայում մշակելու և զարգացնելու սեփական վերապատրաստման ծրագիր, ինչպես նաև սահմանելու Հակաականային գործունեության միջազգային չափորոշիչներով (ՀԱԳՄՉ) հավաստագրված ծրագիր։