Ս.թ. ապրիլի 7-ից 23-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ականների վտանգի իրազեկման (ԱՎԻ) մասնագետները Տավուշի և Սյունիքի մարզերի Նոյեմբերյան և Մեղրի համայնքների 19 բնակավայրերում՝ ուսումնական հաստատություններում և համայնքներում, իրականացրել են իրազեկման միջոցառումներ։
Իրազեկման նպատակն է բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, ծանոթացնել պայթյունավտանգ զինամթերքից և ականներից առաջացող վտանգներին, ինչպես նաև դրանց հանդիպելու դեպքում ճիշտ վարքագծի կանոններին։
Անվտանգության կանոնների իմացությունը մեր քաղաքացիների անվտանգության երաշխիքն է։
Իրազեկման միջոցառումների արդյունքում իրազեկվել է 1916 քաղաքացի։
Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման միջոցառումները շարունակական են և կշարունակվեն ՀՀ մարզերում։