ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման և տուժածների աջակցության աշխատանքային խմբերի հանդիպում

31.07.2026

Ս․թ․ հուլիսի 22-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ, «ԵՄ աջակցությամբ Հայաստանի պայթյունավտանգ զինամթերքից տուժած համայնքների անվտանգության և ապահովության նպատակով մաքրման գործողություն» ծրագրի շրջանակներում կազմակերպել և անցկացրել է «Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկում և տուժածների աջակցություն» աշխատանքային խմբի հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են ՄԱԶԾ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ), Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ), Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել ոլորտի առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև մշակել առաջարկություններ, որոնք կնպաստեն ներկայումս մշակման փուլում գտնվող ՀՀ ԱԳԱՄ-ի հումանիտար հակաականային գործունեության նոր ռազմավարության ձևավորմանն ու հետագա պլանավորմանը։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2026 թվականին իրականացված ականների վտանգի իրազեկման և տուժածների աջակցության աշխատանքների արդյունքները՝ անդրադառնալով իրականացված միջոցառումներին, վիճակագրական տվյալներին, նոր ուսուցողական գործիքներին, ինչպես նաև 2026 թվականի երկրորդ կիսամյակի առաջնահերթություններին։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ուղղված ոլորտային համագործակցության ամրապնդմանը, տեղեկատվության փոխանակման բարելավմանը և տուժածների աջակցության մեխանիզմների կատարելագործմանը։